Երևան
18 / Փետրվար / 2019

Արթուր Վանեցյան. Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը։

«Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր։ Հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք նոր մարզիչի նշանակման ուղղությամբ։ Կան մի քանի թեկնածուներ Հայաստանից եւ դրսից։ Նրանց անունները չեմ կարող նշել։ Առաջիկա օրերին կներկայացվի։

Ես որեւէ կերպ չեմ միջամտելու ազգային հավաքականի կազմի ձեւավորմանը։ Գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբն է որոշելու»,– ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ ժողովում միաձայն ընտրվել է կազմակերպության նախագահ՝ փոխարինելով 16 տարի պաշտոնավարած Ռուբեն Հայրապետյանին։

 

դիտվել է 14131 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն