Երևան
26 / Հունիս / 2019

Եթե պետք լինի, համապատասխան գործողություններ կիրականացնենք, կապ չունի` որ թեկնածուի դեմ է

ԱԱԾ տնօրենը խոսեց նախընտրական գործընթացի և ստացած ահազանգերի մասին։

«Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի տված քվեով, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ»։

Իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում, խոսելով այս ու անցած ընտրությունների տարբերության մասին, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Պատասխանելով լրագրողների` ԲՀԿ գրասենյակում Ոստիկանության գործողությունների և ահազանգերի մասին` ԱԱԾ տնօրենն ասաց. «ԱԱԾ իր լիազորությունների շրջանակում մշտապես կատարում է իր աշխատանքը, բայց չպետք է բարձրանային իր կատարած աշխատանքների մասին։ Համոզված եղեք` եթե ԱԱԾ–ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան գործողություններ և մարդկանց օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել, վստահ եղեք, որ դա կանենք, և կապ չունի, թե դա որ թեկնածուի կամ որ քաղաքական ուժի կողմնակիցներն են»,–ասաց Վանեցյանը`հավելելով, որ այդ գործառույթները դրված են ոստիկանության վրա, ԱԱԾ չպետք է խառնվի ընտրական գործընթացին։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:


Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 4657 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է