Երևան
21 / Հունիս / 2019

Իմ քայլը դաշինքի ջախջախիչ հաղթանակը. ԲՀԿ-ի լիակատար ձախողումը

Lragir.am-ը գրել է. Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին: Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը հենց դա է՝ իրեն երեւանցիների հզոր մանդատն անհրաժեշտ է արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, օգոստոսի 20-ին դաշինքի հանրահավաքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղմ կրկին դաշինքի հանրագավաքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Իմ քայլը դաշինքին անհրաժեշտ է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ անվերապահ, բացառիկ հաղթանակ, այդ մանդատը ստանալու համար:

Երեւանի ավագանու ընտրության քվեարկության առաջին տվյալներից արդեն պարզ է, որ Իմ քայլը դաշինքը ստանում է այդ բացառիկ, բացարձակ մեծամասնությունը: Այդ տվյալներով, Իմ քայլը դաշինքի վստահության քվեն հասնում է 80 տոկոսի:

Սա առաջին ընտրությունն է թավշյա հեղափոխությունից հետո, եւ նոր իշխանությունը, որն ուներ հանրային բացառիկ լեգիտիմություն, խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օժտվում է նաեւ «պետական» լեգիտիմությամբ, ինչում նրան մեղադրում էին ընդդիմախոսները: Երեւանի այս մանդատն անկասկած Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա առավել ուժեղ դիրքերից բանակցել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրության հարցով:

Ընտրարշավն անցավ հենց այս տրամաբանությամբ, Երեւանի ընտրության մակարդակը բարձրացվեց ընդհուպ համապետական խնդրի: Նիկոլ Փաշինյանը օրեցօր սրում էր հռետորաբանությունը, ի վերջո ընտրությունը հանգեցնելով սեւերի ու սպիտակների, հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ պայքարի: Ավագանու ընտրության մասնակիցներն այս պարագայում ոչինչ չունեին հակադրելու: Իսկ Բարգավաճ Հայաստանն ու լույս դաշինքի կուսակցությունները բանավեճի մեջ մտան իշխանության հետ, ակամա իրենց նույնացնելով սեւերի հետ:

Այս պարագայում հետաքրքիր էր, թե ինչ ազդեցություն է ունենալու այս բաժանումը ընտրողների քվեարկության վրա: Նախնական տվյալները վկայում են, որ իշխանության այս տեխնոլոգիան եւ դրված թեզերն աշխատել են անվրեպ:

Նախնական տվյալները վկայում են ԲՀԿ-ի կատարյալ ձախողումը: Այս կուսակցությունը իր նախընտրական արշավը կառուցեց Իմ քայլին հակադրվելու վրա, խճճվելով ֆեյքերի, բռնաճնշումների եւ հնի իներցիայով եկած թեզերի վրա, որոնք հետաքրքիր չէին ընտրողներին: Թավշյա հեղափոխությունից ու նախկին վարչակարգի հեռացումից հետո ԲՀԿ-ն կորցրել էր իր դերն ու իմաստը՝ բուֆեր վարչակարգի ու հանրության միջեւ, եւ այս ընտրարշավը ցույց տվեց, որ կուսակցությունը պատկերացում չունի նոր իրավիճակում իր տեղի մասին:

Հատկանշական էր նաեւ քրեա-օլիգարխիկ համակարգի մյուս ուժի՝ ՀՅԴ-ի ձախողումը: Փաստացի, ավագանու արտահերթ ընտրությունը այդ համակարգի ապամոնտաժման այսպես ասած քաղաքական մասն էր:

Ավելորդ չէ նշել, որ Երեւանի ավագանու այս ընտրությանը մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ ընտրությանը:

դիտվել է 33791 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է