Իմ քայլը հաղթեց 81.1%-ով. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: 1
Իմ քայլը դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիներից 294109-ի կամ 81.1%-ը:
Երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որի օգտին քվեարկել է 25219 քաղաքացի կամ 7%: Երրորդ տեղում Լույս դաշինքն է 18112 ձայնով կամ 5 տոկոսով:
Այնուհետև գալիս են՝
ՀՅԴ 5882 ձայն 1.6%
Երկիր Ծիրանի 5052 ձայն 1.4%
ՕԵԿ 3948 ձայն 1.1%
Երևանցիներ դաշինք 2985 ձայն 0.8%
Ժառանգություն 2709 ձայն 0.7%
Երևանի հանրություն դաշինք 2502 ձայն 0.7%
ԺՈՒԿ 799 ձայն 0.2%
Ռեֆորմիստներ 792 ձայն 0.2%
Հայք 692 ձայն 0.2%:
Այսպիսով, Երևանի ավագանիում ներկայացված կլինի Իմ քայլը, ԲՀԿ-ն և Լույսը: