Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Ձայների մեծամասնությունը՝ հոգեբանական խնդիր

Երեկ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ Հայկ Մարությանը հաղթանակ տարավ ձայների 81.1%  կազմող մեծամասնությամբ: Նման գերակշիռ արդյունքների մասին, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, խոսեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը, ով մասնավորապես նշեց՝

«Բոլոր այն երկրներում, որտեղ անցնում են ճգնաժամերով և ինչ որ ընտրություններ են անցկացվում (պետական կամ համապետական մակարդակով), նման թվեր հաճախ են հանդիպում: Դրանք վկայում են համակարգային փոփոխության տեղի ունենալու և այն մասին, որ նոր իշխանության ուժի նկատմամբ ոչ միայն վստահութուն է, այլ ևս մի անգամ նախորդ ռեժիմի մերժում», - նկատում է քաղաքագետն ու հավելում՝

«Տվյալ դեպքում՝ դեռ միայն Երևանի մասշտաբով, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել կոնցենտրացիա, որը ներառում է և՛ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվերակած ձայները, և՛ այն մարդկանց, ովքեր ևս մեկ անգամ մերժեցին նախորդ ռեժիմը. սա հոգեբանական խնդիր է:

Սա շատ լուրջ պատասխանատվություն է հաղթող ուժի համար այն առումով, որ նա գործ է ունենալու շատ բարձր ակնկալիքներ ունեցող մեծ թվով մարդկանց հետ, ովքեր ակնակալում են արագ լուծում հրատապ հարցերի հետ կապված:

ժամանակը միայն ցույց կտա` ինչպիսին կլինի հետագա ընթացքը, պետք է հույս ունենանք, որ այդ ակնկալիքները կբավարարվեն. սա ցուցանիշ է նաև հետագա արտահերթ ընտրությունների համար»:

դիտվել է 14288 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...