Երևան
21 / Հունիս / 2019

Մի շարք գործարարների կարգելվի ԱՄՆ մեկնել. որոնք են պատճառները

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը: Այս տարվա ապրիլին կայացած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք պաշտոնատար անձինք, քրեական տարրեր, գործարարներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ու մինչ իրավապահները լայն թափով գործի կանցնեին, մի շարք օլիգարխներ, քրեական տարրեր լքեցին Հայաստանը: Ու նրանց մեծ մասը ապահով հանգրվանել էր Ամերիկայի միացյալ նահանգներում: Ըստ էության, այս իրողությունը հաշվի առնելով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը քայլեր ձեռնարկեց: Նրանք սկսեցին հայտնի քրեական տարրերին արտաքսել ԱՄՆ-ից:


Մասնավորապես, գրել էինք, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան երեկ պետք է արդեն Հայաստան ուղարկեն: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց:

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան-Թերջանյան կազմակերպության» հետ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար: Բացի նրանից, այլ անձինք եւս հայտնվել են ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը:


Ովքե՞ր են նրանք: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ուղարկեցինք հետեւյալ գրությունը.

«Հարգելի՛ պարոն դեսպան, Խնդրում եմ պատասխանել մեր հետեւյալ հարցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը:

1. Խնդրում ենք հայտնել, թե որքանո՞վ է մեր տեղեկությունը հավաստի:

2. Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա նշեք խնդրեմ, թե ստույգ ո՞ր գործարարների մուտքի արտոնագրերն են չեղարկվել»:

Ի պատասխան մեր հարցադրումների` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:

Նկատենք որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւս հաճախ է գնում ԱՄՆ, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջինիցս հետաքրքրվել՝ արդյոք նա հայտնվել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության կենտրոնում, նրա ունեցած ԱՄՆ մուտքի արտոնագիրը եւս չեղարկվե՞լ է. «Ես ո՛չ օլիգարխ եմ, ո՛չ հանցագործ եմ, ո՛չ էլ ես իմ ինչ եմ, բանվոր դասակարգի մարդիկ ենք: Ուր ուզում, երբ ուզում, գնում ենք:

Եթե հանցագործություն ես արել, ուրեմն չես կարող գնալ: Նման հարցերի դեպքում ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչում, կա՛մ չեղարկում է վիզան, կա՛մ էլ չի տալիս: Հիմա հարսանիք է եղել, ես նորմալ գնացել, հետ եմ վերադարձել: Ես չեմ պատրաստվում հիմա գնալ ԱՄՆ, իսկ եթե պետք եղավ գնամ, չթողեցին, ուրեմն չեմ գնա: Բայց եթե հասարակ մարդ ես ու հարց կա, պետք է գնաս, կարիքի համար պետք է գնաս ու չթողնեն, ուրեմն թող չթողնեն: Ես մաքուր ընտրվել եմ, փող չեմ բաժանել, որեւէ մեկի հավին քշա չեմ արել: Այն ժամանակ դիպլոմատ պասպորտ (նկատի ունի դիվանագիտական անձնագիր) կար, հիմա չկա, պետք է դիմենք, վիզա ստանանք, ինչ է, ես իրավունք չունե՞մ գնամ, հանգստանամ, գամ:

Ես այս տարի Հայաստանից դուրս չեմ եկել, անցած տարի եմ գնացել ԱՄՆ: Եթե ԱՄՆ դեսպանատունը տրամադրի վիզա, կգնամ, ինձ երբեք չհամեմատեք ոչ մի օլիգարխի հետ, եւ ոչ մեկից կախում չունեմ»: Այսպիսով, թեեւ հայտնի է գործարարների ու նախկին պաշտոնյաների ցուցակը, թե ովքեր են մերժվել կամ ում մուտքի արտոնագիրն է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել, բայց հրապարակել չենք կարող, քանի որ «անձնական գործ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33877 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է