Երևան
23 / Հունվար / 2019

Հայտնիներ, ովքեր հաղթահարել և հաղթահարում են քաղցկեղը

Երգահան Էդգար Գյանջումյանը դեռևս 10 տարի առաջ, սկսեց պայքարել․ անդադար բուժումներ, արտերկիր և այլն։ Նա արյան քաղցկեղ ուներ։ Կոմպոզիտորը նշում է, որ հատկապես կյանքի այդ փուլում իրեն օգնել է հավատն առ Աստված, իսկ այն գաղափարներն ու կարգախոսները, որոնցով ինքն առաջնորդվել է հիվանդության հաղթահարման ընթացքում, ամբողջացել են «Հավատա և աղոթիր» երգում:

Երգիչ Սամվել Գրիգորյանը ևս տարիներ առաջ ստիպված է եղել անցնելու այդ ամենի միջով։ Վիրահատություն է անցել Գերմանիայում։ «Հայաստանում հիվանդությունների ընկալումն այլ է: Մարդիկ բավականաչափ տեղյակ չեն դրան: Շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ: Ախտորոշմանը անմիջապես հետևում է վախն ու սարսափը: Սկզբում ես էլ էի սթրեսի մեջ, որովհետև ես էլ էի անտեղյակ: Բայց կարողացա հավաքել ինձ և պայքարել:

Հ2 հեռուստաընկերության մեկնաբան Գայանե Փայտյանը դեռևս մի քանի տարի առաջ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Թե ինչ հիվանդություն էր, նա այդպես էլ չասաց, սակայն անընդհատ կյանքը վերարժեվորելու մասին մեկնաբանություններ էր գրում սոցիալական ցանցի իր էջում։

Վիրահատություններ, բուժում և այլն․․․Այժմ Գայանեն ունի 2 հրաշք փոքրիկ, վերադարձել է կրկին հեռուստատեսություն։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

դիտվել է 196497 անգամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն մաղթեց

Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն