Երևան
26 / Հունվար / 2020

Երեխաների օրենքով պաշտպանությու՞ն, թե՝ երեխաների «օրինականացված» առևտուր

 

 

Դեռևս անցած տարի մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «ընտանեկան բռնության» մասին օրենքը, որը հանրության և մասնագիտական խմբերի բողոքների և մատնանշված մտահոգությունների արդյունքում վերանվանվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք, ինչպես նաև խմբագրվեցին որոշ դրույթներ։ Բայց արդյո՞ք ամբողջովին վերացան հանրությանը մտահոգող ռիսկերը։
Մատնանշվում էին, որ այդ օրենքի շրջանակներում փորձ է արվում վարչապետին կից խորհրդի կազմ բերել այնպիսի հասարակական կազմակերպությունների և անձանց, որոնք ոչ միայն զբաղված են համասեռամոլության և հարակից թեմաների պրոպագանդայով, այլև ուղիղ կերպով հնչեցնում են կոչեր՝ «ոչ պետությանը, ոչ ազգին, ոչ բանակին» բովանդակությամբ։

https://www.youtube.com/watch?v=pAxwPTA_qZI

 

Բացի այդ, օրենքի խրախուսմամբ և հարակից թեմաներով զբաղվում էին սորոսի ֆոնդը, ինչպես նաև ակնհայտ էր Մեծ Բրիտանիայի, որոշ դեսպանատների, մի շարք կառույցների շահագրգռվածությունը։ Հարց էր բարձրացվել նաև, որ առանձին ուղղությամբ փորձ է արվում կրթական ծրագրերում ներդնել այսպես կոչված «սեռական դաստիարակության» թեմատիկան, որի համար նույնիսկ հատկացվել էին համապատասխան գրանտներ նույն սորոսի ֆոնդից, նույն անձանց, որոնք առանձնակի շահագրգռվածություն էին ցուցաբերում այս օրինագծի անց կացման հարցում։
Մասնավորապես օրենքի անցկացմամբ ընդգծված շահագրգռվածություն ուներ «կանանց ռեսուրսային կենտրոնը» ներկայացնող Լարա Ահարոնյանը, որը ներկայումս համատեղությամբ նաև «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի կազմում է։

Դեռս 2017 թվականին նրա կազմակերպությանը տրամադրվել էր 55 000 դոլարի գրանտ, որպեսզի Հայաստանի դպրոցների համար «սեռական դաստիարակության» թեմատիկայով նյութեր և առաջարկներ մշակվեն՝ «անգրագետ» ծնողներին «կրթելու», ինչպես նաև՝ այդ թեմտիկայով «համապատասխան մասնագետներ» պատրաստելու համար։
Որպեսզի ընթերցողին առավել պարզ լինի «կրթական ծրագրերի» բովանդակությունը, տեղադրենք մի քանի նկար՝ վերցված համապատասխան կայքից, որոնք բարձրացված աղմուկից հետո խմբագրվեցին և մասամբ փոխվեցին։

 

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ հանրային աղմուկը պատճառ հանդիսացավ, կայքում տեղադրված տեքստի որոշակի (արտաքին) խմբագրման, միևնույն ժամանակ դեռ պահպանվում է համասեռամոլության անթաքույց պրոպագանդային առնչվող բովանդակություն, որտեղ փորձ է արվում համասեռամոլությունը ներկյացնել իբրև նորմա։

 

Եւ սա այն դեպքում, երբ որ հիվանդությունների միջազգային դասակարգման (International Classification of Diseases - 10) համաձայան Gender identity disorders համարվում են հոգեկան և վարքագծային հիվանդություններ և գրանցված են V Mental and behavioural disorders խմբում։

 

 

Այս հարցում իր դիրքորոշումները չի թաքցնում «կանանց ռեսուրսային կենտրոնի» Լարա Ահարոնյանը։

Ավելին, նրա գործընկերներից է Մարո Մաթոսյանը, ով նույնպես վերոհիշատակյալ «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է, և ում վերաբերյալ հենց նույն կայքում նրա կենսագրական ակնարկում առանձին կետով շեշտված է նրա ներգրավվածությունն այդ թեմաներում։

 

Այս երկու անձնավորություններն էլ ակտիվ կերպով ներառված էին վերը հիշատակված օրինագծի պաշտպանների շարքերում։

 

Հատկանշական է, որ օրինագծի վիճահարույց դրույթների մասին բազմաթիվ բացասական արձագանքներ կային, այդ թվում և մասնագիտական շրջանակներից՝ հոգեբաններ, իրավաբաններ, մանկավարժներ..., որոնց մի մասին կարող եք ծանոթանալ նշված հղումներով։


http://times.am/?p=226594&l=am

http://times.am/?p=228411&l=am

http://times.am/?p=226514&l=am

http://times.am/?p=226977&l=am

https://armtimes.com/hy/article/123543

http://armtimes.com/hy/article/122901

http://times.am/?p=227287&l=am

http://times.am/?p=226558&l=am

http://times.am/?p=226167&l=am

http://times.am/?p=226028&l=am

 

Նշվել էին նաև առկա կոռուպցիոն ռիսկերը՝ ապաստարանների և այլ նրբութությունների վերաբերյալ, ինչը լրացուցիչ փաստում է, որ թեմայով մտահոգները ոչ միայն կարդացել, այլև բացահայտել էին նախագծում թաքնված մի շարք վտանգավոր դրույթներ, որոնք մասամբ խմբագրվեցին, և ինչն էլ առաջ էր բերել հիշատակյալ անձանց դժգոհությունը։
Միևնույն ժամանակ, ճիշտ հակառակը՝ պարզվում է, որ օրինագծի առաջմղմամբ շահագրգիռ կողմերում մի շարք դերակատարներ կոնկրետ ֆինանսավորում են ստանում համապատասխան գործունեության ծավալման համար։

 

 

Իսկ թեմայով շահագրգիռ և ակտիվ անձանցից ոմանք նույնիսկ սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ են։ Ինչպես օրինակ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը (2016թ.-ից) և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող՝ Զարա Հովհաննիսյանը (2018թ.-ից)։
Տնօրենների խորհրդի նախագահն է ներկայումս՝ Հատուկ Քննչական Ծառայության պետ Ս. Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանը (2016թ.-ից)։

Մանրամասները սորոսի հայաստանյան գրասենյակի կայքէջից՝

http://www.osf.am/about-company/board-of-directors/?lang=am 

 

Միգուցե նաև հենց սա էր պատճառը, որ սույն օրինագծի վիճահարույց դրույթների և Հայաստանում լգբտ թեմայով այլ նախագծերի անց կացման դեմ պայքար տանող կազմակերպություններից մեկում խուզարկության փաստի առթիվ այսչափ ոգևորություն էր տիրում հիշատակյալ անձանց մոտ։


Այս թեմային միգուցե չանդրադառնայինք, եթե վերջին շրջանում չնկատեինք պրոցեսների խորացում և ակտիվ գործընթաց։ Մասնավորապես, ներկայիս իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդում ներառված վերոնշյալ անձանց ֆոնին, թեմայով ակտիվ և սորոսի ֆոնդից պարբերաբար ֆինանսավորում ստացող մեկ այլ անձի՝ Գայանե Աբրայամյանի մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ «Իմ քայլը» դաշինքի շրջանակներում։ Ընդ որում, նա միակը չէ այդ թեմայով ընդգծված ակտիվություն ցուցաբերողների շրջանակից։ Այդ ցուցակում կարելի էր գտնել մի շարք դեմքերի անուններ, ինչպես օրինակ Armenian Progressive Youth (APY) կազմակերպությունից Գրիգոր Երիցյանը, որի ՀԿ-ն ևս ակտիվ է համասեռամոլների և հարակից թեմաներում, ինչպես նաև օգտվում է սորոսի ֆոնդից։

 

 

 

Հատկանշական են նաև, վերջերս տեղի ունեցած մի շարք դեպքեր, մասնավորապես, երբ ճամբարներում անչափահաս տղաներին կանանց շոր հագցնելու առթիվ բարձրացված աղմուկը փորձ արվեց լռեցնել՝ այն փոխարինելով երեխաների նկարների տարածումն արգելող մեկնաբանությամբ, իսկ բուն խնդիրը նախարարի մակարդակով ներկայացվեց իբրև ՈՒՀԱ միջոցառում։ Այս ամենի ֆոնին հետաքրքիր են նաև ԿԳ նախարարի որոշ հայտարարություններ, որտեղ կոչ էր անում դպրոցականներին ընդվզել իրենց ղեկավարության դեմ (դեռևս քաղաքական հարցերով)։ Սա, ըստ էության, հող է նախապատրաստում երեխաների կողմից դպրոցների ղեկավարության և հետագայում նաև այլ, օրինակ՝ սեփական ծնողների նկատմամբ դատական հայց ներկայացնելու պրակտիկայի համար։ Այս ամենը մտահոգիչ է նաև սորոսի ֆոնդից բազմակի անգամ օգտված կրթության փոխնախարար(ներ)ի ինչպես նաև վերջերս ԱՄՆ «Խաղաղության Կորպուսի» հետ ԿԳ նախարարության ստորագրած մի նախագծի շրջանակներում դիտարկելիս, հատկապես, երբ հաշվի է առնվում այդ կորպուսի անդամների ընդգծված դրական վերաբերմունքը լգբտ (համասեռամոլներ և այլն) և հարակից թեմաներին։ Ինչպես նաև պետական ապարատում՝ կրթության և երիտասարդական հարցերին վերաբերող բաժիններում այս թեմայով ուղղակի ակտիվ անձանց ներգրավվածությունը։

 

 

 

 

Ինչպես արդեն նշեցինք, այս նյութը հրապարակելու հիմնական դրդապատճառը, վերջերս թեմայի ակտիվացումն է, որը, կարծես վրիպում է հանրության ուշադրությունից, իսկ հարցով մտահոգ հիմնական կառույցների դեմ առկա է ակնհայտ ընդգծված արշավ, մինչև իսկ խուզարկություններ նրանց գրասենյակներում և այլն... Արդյոք, դա կարելի է դիտարկել նրանց գործունեությունը խափանելու, կամ նրանց լռեցնելու փորձ, կարծում ենք՝ կերևա մոտ ապագայում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում նախատեսվում է այդ թեմայով խոշոր մի միջոցառում անց կացնել նոյեմբերին։
Ինչևէ, ինչպես նշեցինք՝ թեման կրկին ակտիվ է պետական բարձր մակարդակով։

Ընդ որում, նախկին իշխանությունների օրոք ևս, նկատվում էր այս հարցում բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի լրագրողների ուղիղ ներգրավվածությունը։ Մասնավորապես ի դեմս ՀՀԿ-ից նախկին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, այնուհետև՝ Դավիդ Հարությունյանի, արդարադատության փոխնախարար՝ Վիգեն Քոչարյանի, «Առավոտ» լրատվականի և մասնավորապես Արամ Աբրահամյանի, Աննա Իսրայելյանի (և այլն), ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնական ակտիվի՝ ի դեմս՝ Լենա Նազարյանի, Արարատ Միրզոյանի և այլոց։
Հատկանշական է, որ թեմայով ակնհայտ շահագրգռվածություն ցուցաբերող Բրիտանիան նույնիսկ գործուղումներ էր կազմակերպում մի շարք պաշտոնյաների համար։

Այլ դեսպանատներ ևս՝ անմասն չէին իրենց «խրախուսական գործունեությամբ»։

 

Ուստի հարկ համարեցինք Հայ հասարակության ուշադրությանը ներկայացնել, դեռևս մի քանի տարի առաջ Բրիտանիայում պետական մասշտաբների հասնող մեծ սկանդալի առիթ դարձած մի շարք բացահայտումների վերաբերյալ մանրամասներ։

http://www.childrenscreamingtobeheard.com/fostering-scandal/

Ստորև կներկայացնենք նշված կայքում զետեղված ինֆորմացիայի հայերեն թարգմանությունը՝ որոշ խմբագրումներով, որտեղ Բրիտանիայի Պառլամենտի անդամ Ջոն Համմինգը պատմում է խնամակալական ծառայության «բիզնեսի» մասին։ Մասնավորապես նշվում է, թե ինչպես է ամեն երեխայի վաճառքի համար խնամակալական ծառայությունը ստանում £20000 (մոտ՝ 12 600 000 դրամ, 1£ ֆունտ ստեռլինգը ներկայումս կազմում է մոտ 630 դրամ), իսկ որդեգրման գործակալությունը՝ £36000 (մոտ՝ 22 680 000 դրամ), այդ բոլորը հարկատուների հաշվին։ Ընդ որում, ընդգծվում է, որ գործակալությունների մեծ մասը նախկին սոցիալական ծառայողների սեփականությունն են։
Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի մեր երկրում օրինագծի անցկացման հարցում Բրիտանիայի ակնհայտ շահագրգռվածությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեր երկում թեմայով շահագրգռված անձիք և կազմակերպությունները ևս այս կամ այն կերպ առնչվում են տարատեսակ ֆոնդերին և պետական կառույցներին։ Հոդվածի թարգմանությունն առաջարկում ենք ստորև։ Իսկ մեր մտահոգությունների հիմնավորվածությունը թողնում ենք ընթերցողի տրամաբանությանը և բանականությանը։


Պառլամենտի անդամը խնամակալական ծառայության «բիզնեսի» մասին

Այս տեսանյութում Բրիտանիայի Պառլամենտի անդամ Ջոն Համմինգը ճշմարտությունն է ասում խնամակալական ծառայության «բիզնեսի» մասին։ Խնդրում եմ բոլորին աջակցել նրան, գուցե մենք քվեարկենք, որ նա լինի հաջորդ պրեմիեր-մինիստրը։

Կուզեի՞ք աշխատել խնամակալական ծառայությունում

Գործազրկությունը ԵՄ-ում և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից ստեղծված աշխատատեղերըԵՄ բոլոր բնակիչների համար՝ գործազուրկներին երեխա վաճառելու միջոցով։
Ե՞րբ է երեխային սիրով ու ապահովության մեջ մեծացնելը եղել վճարովի աշխատանք։ Հիմա դա այդպես է՝սոցիալական ծառայությունների կողմից գողացված երեխաների գովազդի շնորհիվ՝ սոցիալական ծառայությունները ստեղծում են աշխատատեղեր գործազուրկների համար Միացյալ Թագավորությունում ու ԵՄ-ի երկրներում, և վաճառում են երեխաներին խնամակալական ու որդեգրման գործակալությունների միջոցով։

Ամեն երեխայի վաճառքի համար խնամակալական ծառայությունը ստանում է £20000, իսկ որդեգրման գործակալությունը՝ £36000, այս բոլորը հարկատուների հաշվին, և գործակալությունների մեծ մասը նախկին սոցիալական ծառայողների սեփականությունն են։ Այսպիսով, արդյոք համատե՞ղ են աշխատում գործակալություններն ու սոցիալական ծառայությունները։Արդյոք դա չէ պատճառը, որ սոցիալական աշխատողները թույլ չեն տալիս, որ երեխաների մասին հոգ տանի անմիջական ընտանիքը կամ տատիկ-պապիկները։ Բազմաթիվ երեխաներ են գողացվել ու վաճառել գործազուրկներին ու իրենց ընկերներին, գուցե ընկերներին ԵՄ-ից։


________________________________________
Չկան վաճառվող երեխաներ՝ չկա վաճառքի բիզնես

Սոցիալական ծառայությունները իրենց խնամքի տակ են առնում տարեկան 130000 երեխա, բայց արդյոք սա ճի՞շտ թիվ է։ Պետք է նկատել, որ ամեն երեխայի համար ներգրավվածները ներառում են հոգեբաններ, գործակալություններ, բարեգործական ծառայություններ, ներառյալ «Երեխաների հանդեպ դաժանության կանխարգելման ազգային միության» (ԵՀԴԿԱՄ, National Society for the Prevention of Cruelty to Children -NSPCC), մանկական հոգեբան և հոգեբույժ, իրավաբաններ, ինչպես նաև դատարանի ծառայություններ։ Երեխաները դարձել են աշխարհի ամենից մեծ բիզնեսներից մեկը։

Մարդու իրավունքների եվրոպական օրենքի ներքո ոչ մի երեխա չի կարող վաճառվել։ Ուրեմն որտե՞ղ են խնամակալական ծառայությունները գտնում երեխաներ, որ ունենան տարեկան, ասենք £54,2 միլիոն շահույթ։ Ու սա միայն մի գործակալություն՝ Միացյալ Թագավորությունում եղած հարյուրավորներից։


________________________________________
Սոցիալական աշխատողները «աղճատում են բռնության հայտերը» որդեգրման նպատակով երեխաներին խլելու համար

Sunday Express շաբաթաթերթ, Դեկտեմբեր 11, 2011թ․

Մեր աղբյուրն այսօր հաղորդում է, որ սոցիալական աշխատողները սովորաբար աղճատում են խնդրահարույց ծնողների դոսյեները, որպեսզի խնամակալության վերցնեն երեխաներին և նույնիսկ հանձնեն նրանց որդեգրման։

Փորձառու սոցիալական աշխատողը Sunday Express-ի հետաքննությանը հաղորդել է, որ խորհրդի կառավարիչները հաճախ ստիպում են իրեն ու իր աշխատանքային ընկերներին վերախմբագրել «չափից դուրս դրական» զեկույցները։

Նրանք պահանջում են «ավելի շատ կեղտ» մայրերի ու հայրերի մասին, որ մեծացնեն պաշտպանող դատարանի որոշման հնարավորությունը երեխաներին տեղափոխելու խնամակալության տակ, ինչը կմեծացնի խորհուրդների (The Office for Standards in Education, Children's Services and Skills – OFSTED) ռեյտիգները։Աղբյուրի խոսքով իշանությունների ձեռքը մի այլ Baby P երեխայի դեպք տալու մտահոգությունը ստեղծում է վախի մթնոլորտ, ինչն ավերում է անմեղ ընտանիքներ։ Պառլամենտի անդամներից մեկը այս բացահայտումները երեկ երեկոյան բնութագրել է որպես «ազգային սկանդալ» ու հիմա պահանջում է Բրիտանական երեխաների պաշտպանության համակարգի լիակատար պառլամենտական հետաքննություն։Լիբերալ դեմոկրատ Ջոն Հեմմինգը պիտի այս հարցը դնի երեքշաբթի, «Կրթության ընտրված կոմիտեում» (Education Select Committee)։ Կոմիտեի նախագահԳրահամ Ստյուարտը նշել է, որ գաղտնաբար կխոսի մեր իրազեկիչի հետ։

Իրազեկիչը հայտնեց, որ սոցիալական աշխատողների վարքագիծը էապես ու «առանց պատճառի» փոխվել է այն բանից հետո, երբ երեք տարի առաջ լիովին բացահայտվեցին Պետեր Կոնելլի (Baby P) անունով երեխայի մահվան հանգամանքների մանրամասները Հարինգեյում՝ հյուսիսային Լոնդոնում 2007թ.: Նա ասաց, որ հիմա տեղի ունի վախի մի նոր մշակույթ, որում պատասխանատվությունն անվերջ փոխանցվում է կառավարչական շղթայով վեր։ Նա ավելացրեց, ծնողական (դաստիարակության) հմտություններ ավելացնելու հուսահատ օգնության կարիք ունեցող մարդիկ, փոխարենը ստանում են ավերված կյանք բյուրոկրատներից, որոնք վախենում են մեղադրվել անհավանական ծայրահեղ բռնության դեպքի համար։ Այնուհետև, ավելի շատ են հանրության աչքից հեռու դատարաններին խնդրում կյանքեր փոխող որոշումներ կայացնել՝ հենվելով «կողմնակալ» զեկույցների վրա՝ նշել է աղբյուրը։ Վերջին թվերը ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողները, որոնք արդեն գերծանրաբեռնված են կառավարության ձեռնարկած կրճատումների պատճառով, ստիպված են գործ ունենալեր եխաների պաշտպանության ծրագրերի հետ կապված, արագորեն աճող 42700 գործերի հետ։Սոցիալական աշխատողներն ասում են, որ սա հիմնականում կապված է քաղաքական ճնշման հետ Պետեր Կոնելլի դեպքից հետո։


Դավիթ Կամերոնը (ՄԲ նախորդ պրեմիեր մինիստրը) ասել է, որ չափազանց շատ է խնամակալության տակ գտնվող երեխաների թիվն ու որդեգրման գործը պիտի կարգավորվի, սակայն ընդդիմախոսներն ասում են, որ առաջնային կարևորությունն այն է, թե ինչու են այդքան շատ երեխաներ վերցվում խնամակալության։ Իրազեկիչը, որը հայր է և աշխատում է մեծ խնամակալական հիմնարկում Անգլիայի հարավում, ասում է. «Մեզ ստիպում են գնալ այն բաների դեմ, որոնք ըստ մեզ ճիշտ են ընտանիքի համար։ Անձամբ ես գրել եմ զեկույցներ և ինձ ասվել է. «Դուք չափազանց դրական եք գնահատում այդ ընտանիքները, մենք ձեր զեկույցը դատարան չենք տանի քանի դեռ այն չեք դարձրել ավելի բացասական։»: «Երեխաները կարիք ունեն լինել իրենց ընտանիքներում, իսկ մենք պետք է նրանց օգնենք որքան հնարավոր է, և երեխան կարող է հեռացվել ընտանիքից միայն երբ ռիսկերը շատ մեծ են, ասել է աղբյուրը։»

Երբ օրինակներ խնդրեցինք՝ նա ասաց. «Որպեսզի երեխա վերցվի «պաշտպանության», մեզանից պահանջում են, որ իրադրությանը վատ տեսք տրվի՝ ավելի վատ, քան փաստացի կա։ Պարտադիր չէ, որ մենք անենք ամեն ինչ, սակայն կարող ենք փոխել շեշտադրումները։ Դա նուրբ գործ է։ Մոտ ութ տարեկան մի երեխա կար։ Պատրաստեցի զեկույց շեշտադրությամբ, որ ծնողները պատրաստ են փոխություններ անել, ու նրանք պատրաստակամ վաքագիծ են դրսևորել։ Բայց հետո ինձ ասվեց, որ զեկույցը չափազանց դրական է ու դա չի անցնի։ Ինձ ասվեց, որ ավելի շատ վատ կետեր բացահայտեմ, և այսպես ես ստիպված էի ավելի շատ ուշադրության արժանացնել տանը մաքրության պակասին, ինչը ծնողներին ներկայացնում էր վատ լույսի ներքո։»

Նա ասաց, որ այդ զեկույցներն օգտագործվել են երեխաներին ընտանեկան օջախից դուրս բերելու և բազում դեպքերում՝ որդեգրության պատրաստելու համար։ Նա ավելացրեց. «Սա ընտանիքներ է քանդում։ Սակայն նոր, ավելի երիտասարդ սոցիալական աշխատողները սա ընկալում են որպես նորմ՝ միակ ցանկությունն ունենալով լավ հարաբերություններ ստեղծել իրենց պետերի հետ։ Սա մտահոգիչ է»։ Աղբյուրը նաև լուրջ մտահոգություններ արտահայտեց խորհրդի նշանակած հոգեբանների կապակցությամբ, որոնք իր կարծիքով կողմնակալ են ի օգուտ իրենց վճարողների։ Մասնավորապես նա ասաց, որ կասկածներ ունի «զգացմունքային բռնություն»(emotional abuse) և «կապվածության տեսությունների» (“attachment theories”) մառախլապատ կոնցեպցիաների առումով։

Նա ասաց. «Այդ հոգեբանները ստեղծել են ծնող լինելու մի այնպիսի բարձր ստանդարտ, որին մեր մեծ մասը չի բավարարում։» Պառլամենտի անդամ Ջոն Հեմմինգը ասաց. «Ես շնորհավորում եմ Sunday Express-ին այս ազգային սկանդալը բացահայտելու համար»։ «Մի շարք իրազեկիչներ են եկել մոտս որ բացատրեն թե ինչպես են ընտանեկան դատարաններում փորձագիտական զեկույցները դարձվում կողմնակալ և անգամ ակներևաբար սխալ։ Ինչպես են երեխաներին խնամակալության տակ առնում կողմնակալ դոսյեների միջոցով և ուրիշ երեխաների թողնում են մեռնել ինչպես Baby P-ն՝անիմաստ հոգեբանական անվտանգության արդյունքների հիման վրա։ Պառլամենտը պիտի հետաքննի Երեխաների պաշտպանության համակարգը։»
Իրազեկիչի տված տեղեկություններին ծանոթացել է Նիշրա Մանսուրին՝ Սոցիալական աշխատողների ասոցիացիայից և ասել է. «Սա լուրջ խնդիրէ։ Կրճատումներն այնքան են ծանրաբեռնում սոցիալական աշխատողներին, որ ճիշտ որոշումներ չեն կայացվում։ Մենք շատ խնդիրներ ենք կուտակում, որոնք մեր դեմ են գործում։»

http://www.express.co.uk/posts/view/289232


________________________________________
Վաճառվել է խնամակալական գործակալություն
Երեխաների խնամքի պակաս չկա։ Խնդիրը երեխաներին վաճառելու պետական քարոզչությունն և անտարբերություն է:
Մի վաճառված խնամակալական գործակալություն նշում է, որ վերջին երեք տարվա ընթացքում երեք միլիոն ֆունտ է վճարել խնամակալների ուսուցման վրա՝ համակարգում խնամակալների քրոնիկ անբավարարության պատճառով։ Այս պարագայում, ի՞նչ կասեք միլիոնավոր տատիկ-պապիկների, հայրիկ-մայրիկների ու ընտանիքի անդամների մասին, որոնք կարող էին տալ և՛ օջախ, և՛սեր։

________________________________________
Վաճառվում է մի այլ խնամակալական գործակալություն՝ գնահատված £135 միլիոն
Իրավաբանական օգնության գործակալությունները ստանում են մոտ £13000 մի երեխայի զետեղման համար, այնինչ որդեգրության ու խնամակալության մասնավոր գործակալությունները ստանում են £27000 ամեն անգամ, երբ տեղավորում են որևէ դժբախտի խնամակալների կամ որդեգրողների ընտանիքում։ Խնամակալ ընտանիքները շաբաթական միջին հաշվով £400 են ստանում մի երեխայի համար, ու որոշ սոցիալական աշխատողների համար բոլորովին էլ չլսված բան չի «առատաձեռն ատկատներ» ստանալը և՛ խնամականերից, և՛ գործակալություններից...

10 իրավաբաններ ավելի քան մի տարի, կամ ավելի երկար ժամանակ մասնակցում են Ընտանեկան դատարանի նիստերին (և՛ հավատարմատար, և՛ փաստաբան ծնողներից ամեն մեկի, տեղական իշանությունների, և խնամակալի համար)։ Վիճարկվող գործերի մեծ մասն արժենում է £500000, կամ ավելի... Միացյալ Թագավորության խնամքի վերցված 100000 երեխաներից յուրաքանչյուրի համար հարկատուն մեկ երեխայի հաշվով վճարում է £150 օրեկան և տարեկան ավելի քան £5 միլիարդ՝ բոլորի համար։
Կերակրատաշտակում «ուտող բերանների» այսչափ առատության պարագայում կարելի՞ է արդյոք զարմանալ, որ երեխաների պաշտպանության ու ընտանեկան դատարանների շահույթ հետապնդող համակարգը պաշտպանելու համար գաղտնիության վերմակ է հարկավոր։

Երբ Panorama-ն գովազդ է ներկայացնում խնամակալության ու որդեգրման ինդուստրիայի համար, հանկարծ պարզվում է, որ «անձնական կյանքի գաղտնիությունն» այլևս խնդիր չէ։ Տալիս են խնամակալության վերցված երեխաների անուններն ու նրանցից հարցազրույց են վերցնում միլիոնավոր հանդիսատեսների համար։ Այնինչ, եթե ծնողները միավորվեն և նկարահանեն համակարգի դաժանությունն ոu կոռուպցիան մերկացնող ժապավեն, ապա բոլոր նրանք կհայտվեն բանտում իրենց իսկ երեխաների գաղտնիությունը խախտելու համար։ Երկակի ստանդարտներ։

 

 

դիտվել է 85518 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից