Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն կխնդրեմ իմ ասածների համար. Արման Նավասարդյան

Վերջին մի քանի օրերին բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին խոսակցությունները։ ԱԳՆ-ն չի հաստատել այդ տեղեկությունը, միայն նշել է, որ չեղարկվել է տարբեր անձանց տրված շուրջ 254 դիվանագիտական անձնագիր։ Իսկ երեկ համացանցում տարածվեց ցուցակ, որտեղ երևում է, որ այդ ցուցակում գտնվում են մարդիկ, որոնց կապը դիվանագիտական անձնագրի հետ, մեղմ ասած, անհասկանալի է։ Հատկանշական է, որ այդ անձնագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ։ ԼՈւՐԵՐ․com-ը դիվանագիտական անձնագրի տրամադրման թեմայի շրջանակներում զրուցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, որը պարզաբանեց թե ինչ է դիվանագիտական անձնագիրը և ովքեր կարող են այն ունենալ։

«Միջազգային օրենքներով, 19-րդ դարից գոյություն ունեցող պրակտիկա է՝ դիվանագետներին, դիվանագիտությամբ զբաղվողներին՝ դեսպանություն և նաև հյուպատոսություն, տրվում է դիվանագիտական անձնագիր։ Դա անձի պարտականությունների ստիմուլիկա է և որոշվում է, որ այդ մարդը զբաղվում է դիվանագիտությամբ այլ երկրներում գտնվելու ժամանակ, և տալիս են այդ անձնագիրը։ Իսկ նրա գործառույթների կանոնակարգումը որոշվում է Վիեննայի 61 թվի կոնվենցիայով, որի ամենագլխավոր կետն է՝ դիվանագետն, ունենալով այդ անձնագիրը, ստանում է անձեռնամխելիության կարգավիճակ։ Այսինքն՝ երկրի օրենքները նրա վրա չեն ազդում, նա ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ Անձեռնմխելիությունը այդ անձնագրերը ունենալու դեպքում տարածվում է ոչ միայն ֆիզիկական անձի վրա, այլ նաև նրա ընտանքի անդամների, նրա ունեցվածքի վրա։ Սա շատ օրենքների ենթարկվող և օրենքներով կանոնակարգվող խնդիր է. տվյալ անձնագիրն ունեցողը դառնում է անձեռնմխելի։ Օրենքով այդ անձնագիրը կարող է ունենալ միայն ու միայն դիվանագետը, սկսած դեսպանից, վերջացրած ամենացածր աստիճանով՝ ատաշեով»,-ներկայացնելով դիվանագիտական անձնագրի էությունը՝ ասաց Ա․ Նավասարդյանը։

Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ նման բան աշխարհում չկա, որ պետական աշխատողները նման անձնագիր ունենան, որովհետև դա շատ պարտավորեցնող փաստաթուղթ է։

«Մենք քանի որ ամեն ինչում շատ օրիգինալ ենք՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից՝ խախտել ենք այդ օրենքը։ Դիվանագիտական անձնագիր տվել են ոչ միայն դիավանգետներին, այլև արտասահման չգնացող, մշտապես չաշխատող ծառայողներին, նախարարներին, նախարարի տեղակալներին։ ՌԴ-ն ևս նման օրենք ունի։ Իր նախարարներին նա տալիս է դիվանգիտական անձնագիր, բայց մեզ մոտ այդ ցուցակն այնքան է աղավաղվել, որ դուրս է եկել իր նորմալ սահմաններից՝ հասնելով կրիմինալ աստիճանի։ Օրինակ՝ նման անձնագիր կարող է տրված լինեն քրեական հեղինակություններին»,-նշեց Ա․ Նավասարդյանը։

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր, որ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը, նա պատասխանեց․

«Շատ ճիշտ էր: Եվ այն, որ ասում են, որ նա ավելի շատ գործ է անում, քան ամբողջ դիվանագիտությունը կամ Արտգործնախարարությունը՝ պատասխանատու հայտարարություն է, որի համար մարդուն կարող են դատի տալ։ Ես Մխիթարյանին շատ եմ սիրում, բայց եթե նա դիվանագիտական անձնագիր չունենար, ոչ ոք նրան չէր արգելի երկրից երկիր տեղախափոխվել, և նա պակաս հայրենասեր չէր լինի, եթե չունենար դիվանագիտական անձնագիր։ Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն կխնդրեմ իմ ասածների համար։ Այնպես որ՝ պետք է վաղուց հավաքեին»։

Ա․ Նավասարդյանի կարծիքով՝ պետականության երկար դարերի բացակայության և մշակութային խիստ ցածր կուլտուրայի նշաններ են և՛ անձնագրեր բաժանելը, և՛ հայկական իրականությունում առկա դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առկայությունը՝ տարբեր մարդկանց անունով։ Ըստ Նավասարդյանի՝ դա աղաղակող կոռուպցիա է։

«Սա ավելի շուտ փառասիրության հարց է։ Նախագահական ամբողջ ընտանիքը՝ հարսներով, փեսաներով այդպիսի անձնագիր ունեն։ Այն նաև իր մեջ պարունակում է լուրջ վտանգ՝ տալ մարդուն դիվանագիտական աձնագիր և ուղարկել արտասահման, որը ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ, և հանցանք կատարելու դեպքում տվյալ մարդուն տանեն ոստիկանություն, իսկ նա ո՛չ դեսպանատան, ո՛չ ԱԳՆ աշխատող է․ դա մեծ խայատառակություն կլինի ՀՀ համար»,-ասաց դեսպանը։

Ա․ Արմենակյան

դիտվել է 67448 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են