Երևան
22 / Մայիս / 2019

Չհրապարակված լուսանկարներ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանման հրապարակից

Նոր տաղավար, նոր զարգացումներ ու ինտրիգներ, բայց արդեն հայտնի ու սիրված դերասանական կազմ. Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ մեկնարկել են «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումները։

Հոկտեմբերի 8–ից առաջատար սիթքոմը կրկին կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։ Մինչև այդ ներկայացնում ենք մանրամասներ և չհրապարակված լուսանկարներ սիթքոմի նկարահանման հրապարակից։

Ստեղծագործական կազմը ոգևորությամբ, բայց և հուզմունքով է սպասում պրեմիերային։ Դադարից հետո վերադարձը նրանց համար պարտավորեցնող է։

Նոր եթերաշրջանում կլինեն սիթքոմի դերասանական հիմնական կազմի բոլոր անդամները, բացառությամբ Անի Երանյանի։ ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան Մոսո Կարապետյանը Հայաստան է ժամանել հատուկ «Ֆուլ հաուս 2»–ում նկարահանվելու համար։ Հիմնական կազմին են միացել Աղաս Մանուկյանն ու Լևոն Սարգսյանը։ Ժամանակավոր դերակատարմամբ հանդես կգա Շողեր Թովմասյանը։

Սիթքոմի տաղավարն ամբողջությամբ քանդվել է և կառուցվել է նոր տաղավար։ Ինչպես մեզ հետ զրույցում ասել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, բնակարանը կփոխարինվի Մուշեղի և Տամարայի առանձնատնով, սրճարանը` հյուրանոցով, որտեղ կլինեն նույն աշխատակիցներն ու նոր դերասաններ։

դիտվել է 41424 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար