Երևան
17 / Նոյեմբեր / 2018

7 բան, որ կտրականապես արգելվում է անել մեքենայի մեջ

Աշխարհում շատ անփույթ վարորդներ կան, ովքեր մեքենան վարում են շատերի համար վտանգավոր եղանակով, օրինակ՝ կտրուկ մանրևրումներ կամ շրջադարձեր անելով, որոնք վտանգավոր են ոչ միայն իրենց, այլ նաև մյուս մեքենաներում գտնվող վարորդների ու ուղևորների համար։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում 1.3 միլիոն մարդ է ամեն տարի ճանապարհատրանսոպրտային պատահարի զոհ դառնում:

Սա իսկապես շատ մեծ թիվ է, որը խոսում է մեր կյանքի ու առողջության նկատմամբ մեր ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։ Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի բան, որ անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է անել մեքենայի մեջ։

Բարձր երաժշտություն միացնելն ու միաժամանակ երգելը

 

Որքան էլ տարօրինակ թվա, երբ բարձր երաժշտության երգո մարդիկ երգում են, երբեմն շատ էմոցիոնալ են դառնում և տրվելով երաժշտությանը, կարող են ակամա կտրուկ շարժումներ անել։ Իսկ մեքենայի ղեկին ցանկացած փոքրիկ շարժումը կարող է անբարենպաստ հետևանքների հանգեցնել։

Ականջակալները

 

Երբ ականջակալներով եք, դժվար թե լսեք հետևի մեքենայի անդադար ազդանշանները։ Կամ օրինակ՝ ոստիկանական մեքենան կարևոր հայտարարություն է անում, սակայն դուք չեք լսում։ Բացի այդ, ականջակալներով երաժշտություն լսելիս հնարավոր է ինքըստինքյան քնեք։

Բարձրակրունկներով վարելը

 

Բարձրակրունկների սիրահար բոլոր կանանց խորհուրդ է տրվում մեքենայի մեջ մի զույգ տափակ կոշիկներ ունենալ։ Բանն այն է, որ կրունկները կարող են հանկարծ լռվել մեքենայի խցիկում երկու առարկայի արանքում՝ առաջացնելով վթարային իրավիճակ։ Բացի այդ, ասում են՝ կրունկներով վարելը չափազանց անհարմար է։

Ոտքերը մեքենայի առաջնամասում դնելը

 

Եթե դուք էլ եք սիրում մեքենայով հեռու տեղ գնալիս ոտքերը դնել մեքենայի առաջնամասում, ապա անպայման կարդացեք սա։ Վերջերս տեղի ունեցած մի պատահար բավականին մեծ տարածում գտավ համացանցում։ Կինը, ով ևս ոտքերը դրել էր մեքենայի առաջնամասում, վթարի ժամանակ լուրջ վնասվածքներ էր ստացել։ Բանն այն է, որ երբ վթարի ժամանակ անվտանգության բարձիկները ուզում են բացվել, դուք ոտքերով ակամա հրում եք դրանք, և անվտանգության բարձիկների փոխարեն ձեր ոտքերն են ձեր դեմքի առջև հայտնվում՝ առաջացնելով լուրջ վնասվածքներ։

Վարորդի կողքին քնելը

 

Հիմա հավանաբար ձեզ հարց կտաք, թե ինչպե՞ս կարող է վարորդի կողքին քնելը վտանգավոր լինել։ Իրականում գիտնականներն ապացուցել են, որ երբ հորանջում եք կամ քնում, վարորդն այսպես ասած ևս «վարակվում է» ու շատ հնարավոր է, որ առանց գիտակցելու ինքը ևս քնի։ Իսկ ընդամենը մեկ վայրկյանով աչքերը փակելը ևս կարող է ճակատագրական լինել։

Վարելիս հեռախոսով խոսելը կամ նամակ գրելը

 

Սա մի կանոն է, որին պետք է հետևեն բոլոր-բոլորը։ Ոչ մի դեպքում մի վտանգեք ձեր կյանքը՝ հանուն բջջայինով խոսելու կամ ինչ-որ մեկին հաղորդագրություն ուղարկելու։ Եթե շտապ խոսել է անհրաժեշտ, ապա կանգնեք մոտակա կողնակում, զրուցեք հեռախոսով, ապա նոր միայն շարունակեք ճանապարհը։

Կենդանիներին խցիկում նստեցնելը

 

Տնային կենդանիները, օրինակ՝ կատուները կամ շները, այնքան անկանխատեսելի էակներ են, որ երբեք չես կարող գուշակել, թե հաջորդ վայրկյանին ինչ կանեն։ Ելնելով թե ձեր, թե կենդանու ապահովությունից և անվտանգությունից, կենդանիներին առանց ամրակապելու մի նստեցրեք մեքենայի մեջ։ Բայց միաժամանակ խորհուրդ է տրվում կենդանիներին դնել վանդակի մեջ, ապա նոր վանդակը դնել մեքենայի մեջ, որպեսզի գոնե նրանց մասով լիարժեք հանգիստ լինեք վարելիս։

Աղբյուրը՝ blognews.am 

դիտվել է 20808 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...