Երևան
18 / Օգոստոս / 2019

Ահա, թե ինչպես Էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի ամբողջ բնակչության համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով:

Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա:

Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:

«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է, որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»:

Առավել մանրամասն՝ թերթում:

դիտվել է 86825 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին