Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Ժողովուրդը, միևնույնն է՝ քո կողքին է. ինչո՞ւ մայիսին չես անցկացնում

«Չի կարելի սպառնալիքներով ու ճնշումներով միջամտել ԱԺ աշխատանքներին։ Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանդրությանը»,-այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Աժ փոխնախագահը նշեց․

«Ինձ համար ռեալ չէ մայիսից շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, և եթե նա հրաժարական է տալիս, գնում են համապատասխան զարգացումներ: Մի բան ինձ համար պարզ չէ, ի՞նչ փոխվեց այս 20 օրում, որ 25 օր առաջ վարչապետն ասում է, որ ընտրությունները պետք է լինեն մայիս-հունիսին, իսկ հիմա ասում է՝ պետք է լինեն դեկտեմբերին: Գնացեք վարչապետին հարցրեք, թե ինչու է մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելն իրեն անհանգստացնում։ Գնացեք, հարցրեք՝ ժողովուրդը միևնույնն է՝ քո կողքին է, ինչո՞ւ մայիսին չես անցկացնում»,-ասաց նա:

Շարմազանովը նաև հավելեց, որ վարչապետից չի լսել որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է ընտրությունները լինեն դեկտեմբերին։

դիտվել է 25332 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...