Երևան
22 / Մայիս / 2019

Պուտինի արձագանքը Հայաստանում տիրող թեժ իրավիճակին

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը․․

Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են։

Իր կոշտ ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը․․․

«Սարգսյանը, Քոչարյանն իրենց պաշտոնավարման ժամանակ ասենք ինչ արել են ու այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»,- «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում ասաց Գ. Ծառուկյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում թավշյա հեղափոխության թեմային՝ ԲՀԿ ղեկավարն ասաց.

«Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին․․․

Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ:

Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»․․․

 

Հայաստանում տիրող այս խառնաշփոթ իրավիճակին իր ուշագրավ արձագանքն է տվել Վլադիմիր Պուտինը։

Ռուսական մի շարք իշխանամետ կայքեր՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, գրել են, որ Հայաստանը փորձում է ավարտին հասցնել սկված արդարացի հեղափոխությունը, որին սակայն դժվար ճանապարհ է սպասվում։

Ռուս որոշ քաղաքագետների կարծիքով բոլոր այդ կայքերը արտահայտում են ՌԴ նախագահ Պուտինի դիրքորոշումը․․․

Հետևաբար, եթե նրանք գրում են, որ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին, ապա նուիյն կարծիքն ունի նաև Պուտինը․․․

Թերևս, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ մի բարեկամական համարվող երկրի ղեկավար չի ցանկանա հարաբերություններ խզել Հայաստանի հետ։

Աղբյուրը՝ https://www.info24.am/?p=7941&l=am 

դիտվել է 112277 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար