Երևան
16 / Հունիս / 2019

Վարչապետի կինը քննադատել է ռուսական լրատվամիջոցներին

Ես տեղեկացված եմ, որ այս ընթացքում ձեր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, եւ ավելորդ է ասել, թե ինչ մեծ հարգանքի է արժանի այն, որ դուք հաղթահարել եք եւ չեք տրվել այդ ճնշումներին։ Հոկտեմբերի 7-ին այս մասին հայտարարել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում առաջնագծի դիրքերից մեկը այցելության ժամանակ: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնության անդամները կկարողանան այս խոչընդոտները հաղթահարել, հայտնվել սահմանի մյուս կողմում եւ այնտեղից կոչով դիմել:

Վարչապետի կինը ռուսական լրատվամիջոցների գործողությունները տարօրինակ է համարել, որոնց ԼՂՀ էր հրավիրել առաջնագիծ իրենց այցը լուսաբանելու համար: «Սա տարօրինակ է, որովհետեւ երբ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաեւ այլ երկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը եւս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, եւ լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն եւ էքսկլյուզիվ կադրերի հետեւում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր եւ երեխաներ»,- ասել է Աննա Հակոբյանը, որն ինքն էլ երկար տարիներ ընդդիմադիր թերթի լրագրող եւ խմբագիր է աշխատել՝ սենսացիաներ հետեւից ընկած:


Նշենք, որ Հակոբյանի անսպասելի հայտարարությունը որոշ զգուշավորություն եւ շփոթմունք է առաջացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության այն մասնակիցների շրջանում, որոնք Ռուսաստանից էին եկել: Վարչապետի կնոջ կոչին չարձագանքած լրատվամիջոցների թվում են, Աննա Հակոբյանի խոսքով, «Ռոսիա» հեռուսաալիքը, «Սպուտնիկ» գործակալությունը: Նա հիշատակել է նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությանը:

դիտվել է 40194 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3