Երևան
23 / Հունվար / 2019

Հայկ Մարությանը նախկինի նման հեծանիվով և երթուղայինով է շրջելու Երևանում

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի փոխելու իր կենսակերպը: Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես և նախկինում: Երևանի քաղաքապետարանում նորընտիր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ աշխատավայրում չի նստելու, վազվզելու է քաղաքում` հետևելու կատարվող աշխատանքներին:

«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում: Կլինեն կոնֆլիկտներ, բանակցություններ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն` բարեկարգել մեր Երևանը: «Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,-հավելեց նորընտիր քաղաքապետը:

դիտվել է 13682 անգամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն մաղթեց

Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն