Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

Կոշիկի Արոն Նիկոլ Փաշինյանի հետ ԱԱԾ մեկուսարանում նստած է եղել նույն խցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ․Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում։ Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդվածներից մեկում հատուկ անդրադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին։


Բացառված չէ, որ 10 տարվա վաղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դատապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաեւ Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչապետին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել»:

դիտվել է 48308 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են