Երևան
23 / Փետրվար / 2019

Ինչպես կարելի է ազատվել շաքարախտից առանց դեղորայքի

Կանադացի բժիշկները հավաքել են այն բանի բազմաթիվ վկայություններ, որ քաղցաբուժությունն իրոք օգնում է ազատվելու երկրորդ տիպի շաքարախտից եւ վերականգնելու ինսուլինային համակարգի բնականոն աշխատանքը: Նրանց հետեւությունները ներկայացված են BMJ Case Reports հանդեսում։


«Մենք երբեք չենք լսել, որ բուժող բժիշկները լրջորեն փորձեին օգտագործել քաղցաբուժությունը շաքարախտի դեպքում: Մինչդեռ մեր փորձերը ցույց են տալիս, որ սննդից պարբերաբար հրաժարվելը գործողությունների միանգամայն արդյունավետ եւ նույնիսկ ցանկալի ռազմավարություն է որը թույլ է տալիս ազատվել ինսուլինի եւ դեղորայքի ընդունումից»,- գրում են Սուլեյման Ֆուրմլին Տորոնտոյի (Կանադա) համալսարանից եւ նրա գործընկերները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ այժմ աշխարհում կա շաքարային դիաբետով 347 միլիոն հիվանդ, ընդ որում 10 շաքարախտավորներից մոտավորապես յուրաքանչյուր 9-ը տառապում է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունության աճի հետեւանքով:

Ինչպես ընդգծում են բժիշկները, իրենց հավաքած տվյալները միայն նշում են նման բուժման հնարավոր արդյունավետությունը, բայց չեն ապացուցում, որ այն իրոք գործում է բոլոր դեպքերում: Ֆուրմլին եւ նրա գործընկերները հուսով են, որ իրենց հաջողությունը մյուս գիտնականներին կդրդի սկսելու «լուրջ» կլինիկական փորձարկումներ՝ մեծ թվով կամավորների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

դիտվել է 26286 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն