Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

«Իմ էջում կատարված գրառումը երիտասարդ տարիներին արված անհաջող կատակ էր». Էջմիածնի քաղաքապետը՝ աղմկահարույց գրառման մասին

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Տարածվել է 2012 թվականին ֆեյսբուքյան անձնական էջում արված իմ մի գրառում՝ համատեքստի հետ բացարձակապես կապ չունեցող սադրիչ վերնագրերով։

Սա շատ լավ առիթ է հանրությանը ներկայացնելու իմ պաշտոնական դիրքորոշումն այս կարևոր հարցի վերաբերյալ։

Նախ՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դավանորդ եմ՝ մկրտված 2009 թվականին։

Երկրորդ՝ ես լիովին ճանաչում եմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Երրորդ՝ որպես քաղաքապետի պաշտոնակատար՝ իմ գործունեության առաջին օրից սերտորեն համագործակցել եմ Մայր Աթոռի հետ՝ հպարտությամբ գիտակցելով իմ քաղաքի առանձնահատուկ դերը ողջ հայության համար։

Ինչ վերաբերում է իմ անձնական էջում կատարված գրառմանը, ապա այն առավելագույնը կարող էր համարվել երիտասարդ տարիներին արված անհաջող կատակ, որի շահարկումն այս նախընտրական շրջանում ոչ այլ ինչ է, քան բացահայտ սադրանք և հակաքարոզչություն։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/473655199797431?__tn__=-R 

դիտվել է 23724 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են