Երևան
23 / Փետրվար / 2019

Երեւանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը (ուղիղ)

Երեւանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովը կտեւի երկու օր, որի աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել ավելի քան 80 երկրի պատվիրակություններ: Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Մինչեւ գագաթնաժողովի մեկնարկը Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակությունների հանդիպման արարողությունը, ինչպես նաեւ բուն գագաթնաժողովն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Գագաթնաժողովի շրջանակում կընդունվեն մի քանի փաստաթղթեր: Դրանցից գլխավորը Երեւանյան հռչակագիրն է՝ «Ապրել միասին», 6 բանաձեւեր, որոնցից մեկը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը

Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ԱՄԷ-ի, Կոսովոյի եւ Սերբիայի ասոցացված անդամի կարգավիճակ ստանալու հայտերը: Կքննարկեն նաեւ Գամբիայի, Իռլանդիանի, Մալթայի եւ Լուիզիանայի դիտորդի կարգավիճակ ստանալու հայտերը:

 

դիտվել է 3160 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն