Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

8 մլն-ը գերազանցող 3 ձեռքի ժամացույց, 3 բնակարան եւ միլիոնավոր դոլարներ. Կարապետյանի ունեցվածքը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո (05/08/2018) 2018 թվականի հունիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Կարապետյանը հայտարարագրել է 3 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 այգետնակ: Որպես շարժական գույք Կարապետյանը հայտարարագրել է «LEXUS LX 470» մոդելի ավտոմեքենա:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Կարապետյանը ունեցել է 50 մլն դրամի բաժնետոմս: Նախկին վարչապետը նաեւ հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 հատ ձեռքի ժամացույց:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո Կարապետյանի դրամական միջոցները կազմել են` 105 մլն դրամ, 3 մլն 600 հազար դոլար, 850 հազար եվրո եւ 55 մլն ռուբլի:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Կարապետյանն ունեցել է 5 մլն 98 հազար 714 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:


Աղբյուրը՝ armtimes.com

դիտվել է 52654 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են