Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն ջերմ ծափահարություններ՝ Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությանը

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ ցանկանում է արտահայտել այն անսահման ցավը, որ իրեն համակում է Շառլ Ազնավուրի մասին մտածելիս:


«Այնքան թանկ մի անձնավորություն, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը 100 տոկոս ֆրանսիացի էր, միևնույն ժամանակ 100 տոկոս հայ: Ինչպես ինքն է սիրում ասել, կցանկանար երկար լիներ մեր կողքին՝ արտահայտելու իր նվիրվածությունը սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր: Ֆրանսիական շանսոնյեի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդներ են ուղեկցել և դեռ կուղեկցեն, երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Նա, լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում, բարձր է պահել Հայաստանի անունը: Մենք հավերժ երախտապարտ կլինենք իրեն: Նա հեռացավ մեզնից, բայց ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Անզնավուրի հավերժական ներկայությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 13358 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են