Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

Շոկային բացահայտումներ` հոր սպանության մեջ մեղադրվող դուստրերի ապրած կյանքից

Ռուսաստանցի հաղորդավար Անդրեյ Մալախովի հեղինակային «Պրյամոյ էֆիր» հաղորդման ժամանակ, անդրադարձ է կատարվել հուլիսի 27-ին տեղի ունեցած սպանության սահմռկեցուցիչ դեպքերին, դեպք, որով երեք դուստերը մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ…

Հաղորդմանը հյուրընկալվել են Խաչատուրյանների ազգականները, նաեւ իրավապաշտպաններ եւ ընտանիքին մոտ կանգնած մարդիկ։

Ուշագրավ է այն, որ սպանվածի զոքանչը՝ Լարիսա Տոդիկան պատմել է, որ փեսան «իսկական հրեշ էր, իր դստերն ամուսնության ամենասկզբից ծեծում էր, բռնանում, ահուսարսափի մեջ էր պահում երեխաներին, նրանց սպառնում էր զենքով»

Նա նշել է, որ թեեւ արտաքինից Խաչատուրյանը բարեպաշտ քրիստոնյա էր ձեւանում, սակայն իրականում հանրության համար վտանգավոր մարդ էր, ով թույլ չէր տալիս, որ երեխաները հանդիպեն մոր եւ մորական կողմի բարեկամների հետ…

Հետաքրքրական է այն, որ հաղորդման ժամանակ ելույթ ունեցածների մեծ մասը բացասաբար են խոսել սպանված Միխայիլ Խաչատուրյանի մասին։

Քննչական մեկուսարանում աղջիկներին այցելության գնացած իրավապաշտպան Իվան Մելնիկովն էլ պատմել է, որ քույրերի հետ զրույցում տեղեկացել է, որ հայրը մի անգամ նույնիսկ զենք է պահել հարևանների բողոքով իրենց տուն եկած ոստիկանների վրա, սակայն ինչպես և նախորդ դեպքերում կրկին անպատիժ է մնացել:

Իրավապաշտպաններից մեկը հավելել է, որ աղջիկներից երկուսը ենթարկվել են սեռական բռնության ու պատրաստ են այս մասին խոսել։

Ի դեպ ասվել է նաեւ որ սպանված Խաչատուրյանը սոցկայքերի միջոցով փորձել է կապ հաստատել դուստրերի համադասարանցիների հետ՝ սեռական բնույթի առաջարկներ անելու․․․

դիտվել է 81020 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են