Երևան
20 / Հոկտեմբեր / 2018

7 օրգան, որոնք ամենից շատ են տուժում ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը վերադառնում է սովորական վիճակին։ Բայց դա կատարվում է աստիճանաբար ու միշտ չէ, որ առանց ցավի։ Մանկաբարձ-գինեկոլոգը պատմել է ծննդաբերությունից հետո կնոջ ունեցած 7 խնդիրների մասին։

1.Արգանդ

Անշուշտ առաջին հերթին տուժում է արգանդը։ 9 ամսում այն ձգվում է ու ծանրանում, իսկ ծննդաբերությունից հետո աստիճանաբար սկսում է կարճանալ ու նախկին չափսերին գալիս։ Հաճախ այդ կրճատումները կնոջ համար աննկատ չեն լինում։ Նա կարող է ձգվող ցավեր զգալ որովայնի ներքևի մասում, որն ավելի է ուժեղանում կրծքով կերակրելիս։

2. Ներզատիչ համակարգ

Ընկերքը ժամանակավոր օրգան է, որը կնոջ օրգանիզմում հայտնվում է միայն հղիության ընթացքում։ Այն կարգավորում է ապագա մոր օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը և կապում մոր ու պտղի արյան շրջանառությունը։ Ծննդաբերոթյունից հետո ընկերքն ընկնում է։ Նորաթուխ մայրիկի հորմոնային ֆոնն աստիճանաբար վերականգնվում է, ներզատիչ գեղձերը չափերով փոքրանում են։ Կանթնագեղձերը ինտենսիվ աշխատում են, ինչի պատճառով որոշ կանայք ավելորդ քաշի, մազաթափության և եղունգների որակի վատացման խնդիրներ են ունենում։

3. Միզապարկ

Ծննդաբերությունից հետո միզապարկի տոնուսը որոշ ժամանակ իջնում է։ Կինը կարող է միզելու պահանջ չզգալ, թեև միզապարկը լցված է։ Դրա համար խորհուրդ է տրվում ծննդաբերելուց հետո հաճախ զուգարան գնալ։ Բացի դրանից, առաջին օրերին միզելը կարող է ցավոտ լինել, եթե ծննդաբերության ժամանակ կտրվածքներ են եղել։ Մեզը, այդ արանքներն ընկնելով, կարող է այրոցներ առաջացնել։

4. Ստամոքսաաղիքային համակարգ

Ծննդաբերությունից հետո տուժում է նաև ստամոքսաաղիքային համակարգը, մասնավորապես աղիքների տոնսուն ընկնում է։ Դրա հետ կապված, շատ կանայք փորկապություն են ունենում, որը հանգեցնում է ներորովայնային ճնշման բարձրացման։ Դա էլ իր հերթին հանգեցնում է կոնքի երակների ճնշմանը և արյան կանգին, որը կարող է թութքի պատճառ դառնալ։

5. Որովայնի ուղիղ մկանների դիաստազ

Որոշ ծննդկանների մոտ հնարավոր է փորի ուղիղ մկանների անջատում կամ դիաստազ։ Թուլանում է որովայնի պատի ամրությունը, կոնքային անկայունություն է առաջանում։ Դրա հետևանքով կինը կարող է գոտկատեղում ցավեր զգալ։ Դիաստազը կարելի է հաղթահարել հատուկ մարզումներով, սակայն անպայման մասնագետի հսկողությամբ, քանի որ որոշ վարժություններ կարող են ավելի վատացնել իրավիճակը։

6. Սրտանոթային համակարգ

Հղիության ժամանակ կնոջ արյան շրջանառության ծավալն ավելանում է։ Ծննդաբերելուց հետո ծավալն իջնում է «նախածնդաբերական» մակարդակի, բայց ամբողջ ավելորդ հեղուկը դուրս է մղվում աստիճանաբար, դրա համար էլ նոր ծննդաբերածները հաճախ բողոքում են բքնածությունից։

7. Կաթնագեղձ

Կաթնագեղձն ավելի շատ տուժում է ծննդաբորությունից հետո, քան թե՝ ընթացքում։ Որոշ մայրիկներ կարող են լակտոստազ ունենալ, որի ժամանակ կաթի կուտակում է տեղի ունենում։ Եթե այդ ժամանակ գեղձերը բորբոքվում են, մաստիտ է առաջանում։ Պտուկների վրայի ճաքերը նույնպես կարող են ցավ պատճառել։ Դրանք առաջանում են վատ հիգիենայի կամ նորածնին սխալ դիրքով կրծքին մոտեցնելու պատճառով։ Այդ ժամանակ ամեն մի կերակրում ցավոտ է լինում։ Տհաճ զգացողություններին վերջ տալու համար կարելի է օգտագործել սիլիկոնե ներդիրներ, ինչպես նաև պտուկներին վերականգնող քսուկներ քսել։

Այսպիսով, անհարմարության և ցավի զգացումները չեն ավարտվում ծննդաբերությունից անմիջապես հետո։ Բայց այդ ամենը դատարկ բան է, երբ տանը փոքրիկ հրեշտակ է ծնվել։

Աղբյուրը՝ https://blognews.am/arm/news/567928/7-organ-oronq-amenic-shat-en-tuzhum--tsnndaberutyunic-heto.html 

դիտվել է 43611 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում առեղծվածային պայմաններում զոհված Գևորգի հար...

«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն». Շարմազանո...

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են