Երևան
21 / Հունիս / 2019

Այն, որ Մակրոնը ոսկեբերան հռետոր է՝ կասկածից դուրս է

Ես չգիտեմ՝ Մակրոնի ելույթը ինչ-որ մե՞կն է գրել, մի ողջ թի՞մ է աշխատել, թե՞ հենց ինքը, սակայն որ նա ոսկեբերան հռետոր է՝ կասկածից դուրս է: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ անհնար է սովորել կամ սովորեցնել այսքան ընտրագույն ելույթ: Գիտեմ, որ դպրոցական տարիներին հաճախել է ասմունքի խմբակ, և այլն, և նման բաներ. միևնույն է, սա ասմունք չէր, այլ քաղաքական գործչի ելույթ, որի ամեն բառը ապրված ու մտածված է իր իսկ կողմից: Եվս մի քանի այսպիսի ելույթ, և իրոք՝ 50 տարի անց ֆրանսախոսների թիվը կհասնի 1 միլիարդի, ինչպես ինքն էր մի առիթով խոստովանել իր երազանքի մասին:

Մակրոնի ելույթը պարզապես դասագրքային նմուշ է, որ ընդգրկում է հին հունական ճարտասանությունից մինչև ժամանակակիցը՝ ամբողջ գործիքակազմը, փաստարկման հրաշալի կարողությունը և ավելացրած մարդկային հմայքը: Դատողականության և հուզականության այսպիսի ներդաշնակ համադրություն՝ շշմելու է: Երկիրը ղեկավարելու Մակրոնի այստեսակ փիլիսոփայությունը նրան դարձնում է ֆրանսախոս ամբողջ հանրության առաջնորդը: Հոգու և ոգու, աշխարհընկալման և ճաշակի իմաստով նկատի ունեմ:
Իր ուղերձները տեղ հասցնելու համար ունկնդրին բարձրացնելու ինչ անկեցվածք ու ազնիվ ջանք: Ինչ հղկված ու նրբագեղ շարժուձև և դիմախաղ:

Նորանոր տարածքներ և հոգիներ գրավելու ֆրանսիական հավակնության մեջ՝ ինչ խոնարհություն:
Եվ ինչ հուզիչ երախտագիտություն ու ակնածանք՝ մեր ընդհանուր հպարտության՝ Ազնավուրի անունը արտաբերելիս:

Հատուկ հիացմունքի են արժանի գրողի և գաղափարների, գրքերի և թարգմանության, երիտասարդության, ժողովրդավարության և էլի շատուշատ թանկ արժեքների մասին նրա ինքնատիպ դատողությունները:
Ի դեպ, պատահական չէ, որ նա անձնական կյանքում էլ չի դավաճանել ինքն իրեն, չի ապրել՝ համարվելով մեծամասնության կարծիքին, և այդ խիզախությունը պարգևատրևվել է սիրով ու երջանկությամբ: 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/1893909117329018 

դիտվել է 32410 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Քանի որ մասնատողները շատ են, միավորողներ էլ են պետք. Կարեն Ավագյան

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է