Երևան
24 / Օգոստոս / 2019

Գարիկ Պապոյանը՝ ոստիկանների անհոգի արարքի մասին

Երեկ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ-ը հրապարակում է կատարել, ըստ որի Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա:

«Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաև ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ:

Հիշեցնում ենք, որ աշխարհում և ո՛չ մի երկիր ԵՐԲԵՔ անտուն կենդանիների հարցը չի լուծել սպանդի միջոցով:

Կոչ ենք անում բոլորին հանրավորինս տարածել սա ու խայտառակել Դիլիջանի կառավարող մարմիններին: Խայտառակություն ու ԱՄՈԹ ձեզ»,-գրել են նրանք։

Տարածելու կոչին արձագանքել է դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը․ նա կիսվել է հրապարակմամբ և գրառում արել․

«Սիրտս ցավում ա… Բառերը խեղդում են..
Երդվում եմ էս շանը այ սենց կգրկեի ու մինչև վերջին շունչը կսիրեի, որ մարդկանցից հիասթափված չգնար…»

դիտվել է 41961 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին