Երևան
25 / Հունիս / 2019

Գլենդելի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել. 1 անձ սպանվել է, եւս 1–ը՝ վիրավորվել

ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ շաբաթ օրը կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 1 անձ սպանվել է, եւս 1–ը՝ վիրավորվել։

KTLA.com կայքի փոխանցմամբ, սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել։


Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։

«Նախաքննական մարմինն այժմ հարցաքննում է մարդկանց, որոնք հավաքված են եղել այդ օրը «Արարատ» ռեստորանում։ Այնտեղ ավելի քան 100 մարդ է եղել եւ պետք է հարցաքննել նրանցից յուրաքանչյուրին»,– կայքին հայտնել են ոստիկանությունից։

Նշենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ։

դիտվել է 14179 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Հայության ամենահզոր հատկանիշը ազգային համախմբությունն է վտանգի պահին.Կարինե Տոնոյան

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է