Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանը պարտավոր չէր ներկա լինել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ, Արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։

Հուղարկավորության արարողությանը ներկա չէր եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սա համացանցում քննադատությունների և վրդովմունքի առիթ էր դարձել։

Պարզելու համար, թե ինչու վարչապետ Փաշինյանը ներկա չի եղել հուղարակավորությանը, ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ, որը նշեց, որ ոչ թե կարևոր է վարչապետի ներկայությունը, այլ նրա վերաբերմունքը։

«Վարչապետի վերաբերմունքը միանշանակորեն դրսևորվել էր և՛ հայտարարությամբ, և՛ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը վարչապետի անունից, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ ուղարկելով»,-ասաց Եղոյանը։

Պարզաբանելով՝ Եղոյանը նշեց․ «Եթե հարցնում եք՝ ինչո՞ւ չէր ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ։ Ի պաշտոնե՝ վարչապետը ինչ-որ տեղ պետք է գնա կամ պարտադրված, կամ ծրագրված՝ օրինակ, ինչո՞ւ վարչապետը չի ներկայացել կառավարության նիստին, կամ ինչո՞ւ չի գնացել աշխատանքի, այս դեպքում կարելի է հարցնել՝ ինչո՞ւ չի գնացել»։

 

դիտվել է 94971 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը