Երևան
23 / Մարտ / 2019

Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել ԲՀԿ-ից

«ԲՀԿ» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այս մասին ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին»,- ասաց նա:

-Պարո՛ն Խաչատրյան, դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից և ի՞նչ պատճառով։

– Դուրս եմ եկել ու վերջ: Ցանկություն ունեմ առանձին գնալ…

– Հնարավո՞ր է՝ կուսակցություն ստեղծեք։

– Շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցենք խորհրդարանական ընտրություններին:

– Իսկ ԲՀԿ-ի ներսի մարդկանց ազնիվ չէ՞իք համարում։

– Ես ուզում եմ ամբողջական ազնիվ մարդկանց թիմով մասնակցել:

– ԲՀԿ-ի մեջ ի՞նչն էր խնդիրը:

– ԲՀԿ-ի մասին խոսել չեմ ցանկանում, և սիրուն էլ չի լինի իմ կողմից խոսել մի թիմի մասին, որի կազմում եղել եմ։

– Կուսակցությունում Ձեր դուրս գալու լուրը ինչպե՞ս է ընդունվել:

– Նորմալ երևի, չգիտեմ։

– Վահան Կարապետյանը և՞ս դուրս է եկել, համատե՞ղ եք կուսակցություն ստեղծելու: (Վահան Կարապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց–խմբ.)

– Մենք միասին ենք բոլոր գործերում, միասին ենք մտածում քաղաքական շատ գործընթացների և երևույթների մասին, մենք գաղափարակիցներ ենք, իսկ կստեղծենք, թե չենք ստեղծի, ցույց կտա ժամանակը:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր մասնակցությունը ընտրություններին:

– Ինձ ամբողջությամբ բավարարում է այս վիճակը, բայց կցանկանայի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե մի փոքր կասկած ունենամ, որ այն 30 տոկոս քվոտայում, որ տալիս է Սահմանադրությունը՝ պարտադիր խորհրդարան անցնելու համար, կհայտնվեն նախկին թալանչիները, կոռուպցիոներները, մարդասպանները և այլն: Եթե համոզված լինեմ, որ նրանք շանս չունեն այդ 30 տոկոսում հայտնվելու, միգուցե ո՛չ առաջադրվեմ, ո՛չ մասնակցեմ, ո՛չ էլ կուսակցական «խաղեր տամ», քանի որ կուսակցություն հասկացություն առայժմ չկա:

– Որ նշում եք թալանչիներ և այլն, նկատի ունեք նաև ԲՀԿ-ի՞ն:

– Ես բացարձակ ոչ մի կուսակցության առանձին վերցրած նկատի չունեմ, իսկ թալանչիներին, կոռուպցիոներներին և մնացած ոչ մաքուր հայերին բոլորս գիտենք: Ես անձերին նկատի ունեմ, որոնք այստեղ–այնտեղ սողոսկելով հայտնվում էին և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում, և՛ իրավապահ մարմիններում։

– Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ հարաբերություն ունեք:

– Իմ հարաբերությունները Հայաստանում բոլորի հետ նորմալ են, ես ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել:

– Ինչպե՞ս որոշեցիք դուրս գալ, ինչի՞ց ելնելով:

– Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին

– Աջակցո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին:

– Այո, աջակցում և աջակցելու եմ նրա բոլոր նախաձեռնություններին մինչև խորհրդարանական ընտրություններ, մինչև դրանցից հետո ձևավորվող նոր կառավարության հարյուր օրվա հաշվետվությունը:

Աղբյուր՝ tert.am

դիտվել է 12748 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Բագրատ Սրբազանը, Հայկ Չոբանյանը և այլք` «Հայաստանի հետքերով» ֆոտոցուցահանդեսին

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Աժ 60 մաքրուհիները չեն մնալու առանց աշխատանքի

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...