Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Ինչ բիզնեսներ ունեն շոու-բիզնեսի ներկայացուցիչները

Երգիչ Արամեն իր հարցազրույցներում միշտ նշում էր, որ երազում է սեփական կարաոկեն ունենալու մասին։ 2012 թվականին՝ իր տարեդարձի օրը, Արամեն իրականացրեց երազանքը՝ բացելով «Արամե» կարաոկե ակումբը։

Դերասան Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի Լիկա Մեսրոպյանը, տարիներ առաջ որոշեց թատրոնի բեմը փոխարինել ավելի «քաղցր» աշխատանքով և բացեց «Laki» տորթերի սրահը։

 Նունե Եսայանի «NN» գեղեցկության սրահը գործում է ավելի քան տասը տարի։

Հովհաննես Ազոյանն ունի իր գինետունը։ Մոտ մեկուկես տարի է, ինչ այն գործում է։

Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն, նախ բիզնես սկսեցին ընկերների՝ դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի հետ։ Կարճ ժամանակ անց, սակայն, նրանք առանձնացան, և Սարգիսն ու Մանոն բացեցին «Գրիգորյանս» հարսանյաց ստուդիան։

Սոս Ջանիբեկյանը գինետուն և փաբ ունի, սակայն նա այս բիզնեսների միակ սեփականատերը չէ։ Դերասանը համագործակցում է ընկերոջ հետ։

դիտվել է 37982 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...