Երևան
18 / Հունվար / 2019

Դավիթ Գևորգյանը հրաժարական է տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր թողնում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը՝ մեկ այլ չափազանց կարևոր տեղում հայրենիքիս ծառայությունը շարունակելու նպատակով»,-գրել է նա։

Գևորգյանը հույս է հայտնել, որ անցած 4 ամսից քիչ ավել ժամանակահատվածում կարողացել է իր համեստ լուման ունենալ նախարարության տարբեր ծրագրերի, մեծ ու փոքր խնդիրների լուծման գործում։

«Չափազանց արդյունավետ ու հաճելի էր աշխատել նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Դիպուկ ու ճիշտ բոլոր բառերը չեմ կարողանա գտնել նկարագրելու ամբողջ դրականը, ինչ եղել է նրա հետ աշխատելու ընթացքում։

Զգացված եմ մեր նախարարության տարբեր վարչության ու բաժնի պետերի, տարբեր այլ աշխատակիցների այն դրական վերաբերմունքից, որ ստացել եմ այս ընթացքում, այն գնահատականից ու գնալուս հետ կապված անկեղծ ափսոսանքից, որ տեսնում եմ երեկվանից»,–գրել է Դավիթ Գևորգյանը։

Նա խոստացել է ավելի ուշ բացել փակագծերը և ասել, թե ինչ «չափազանց կարևոր, ծայրահեղ պատասխանատու մեկ այլ աշխատանքի» է գնում։

դիտվել է 45816 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն