Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Նախ կլսեն «վախեցած Հրաչին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։

Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենսդրական նախագիծը։ Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի՞ ընդունել այդ կարեւոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին․ ըստ ամենայնի՝ այո։ Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն։

Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչեւ նորընտիր պառլամենտի առաջին նիստը։ Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերեւս, կմատնվի ամբողջական պարապուրդի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18526 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...