Երևան
21 / Ապրիլ / 2019

Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին իր հայտարարությունը չի համարում շեղում սկզբունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Փաշինյանի վարչապետությանը դեմ է քվեարկել ԱԺ-ում միայն մեկ պատճառով, որ նա չի ունեցել պետական կառավարման փորձ:

«Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա` մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության մի մասը և կայունության երաշխիքը պետությանը և հայրենիքին ծառայությունն են: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, մեծ հաճույքով կլսեմ»,-ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով մայիսին արած իր հայտարարությանը, որում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ բացարձակ հակասության չկա իր հայտնած ներկայիս տեսակետի հետ: «Ես ասել եմ երկու բան, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և ես նրան հարգում եմ: Բայց նաև ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման գործընթացում, քանի որ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական գործունեության մեջ: Եվ եթե որևէ մեկը չէր տեսել, թե պետական կառավարման մեջ ինչ հմտություններ է դրսևորում, դա ինքնին նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն: Ես ասել եմ, որ այս ամիսների ընթացքում տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են»,-ասաց Կոստանյանն ու հավելեց՝ այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրականացվում:

Պատգամավորի կարծիքով` նա, ով երկրի բարօրության համար մտահոգ է, պետք է օգնի, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն: Նա նշեց` այս առումով իր հայտարարություններում բացարձակ հակասություն չկա:

դիտվել է 3162 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով