Երևան
17 / Նոյեմբեր / 2018

ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը, համաձայն որի չի առաջադրելու վարչապետի թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց Զոհրաբյանը:


Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին:

դիտվել է 3746 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...