Երևան
25 / Մայիս / 2019

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 8 անց 25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1967թ. ծնված Արամ Ավագյանը, 1977թ. ծնված Վադիմ Գրիգորյանը և 1985թ. ծնված Արթուր Օսիպյանը տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փակելով Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակի հարակից երթևեկելի հատվածները խոչընդոտել են երթևեկությանը, որի համար բերվել են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։


Կատարած արաքների համար Արամ Ավագյանի և Վադիմ Գրիգորյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ կետով՝ տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ընթացքը, իսկ Արթուր Օսիպյանի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետիոտնի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։

Պատճառված անհարմարության համար Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայցում է ազգաբնակչության ներողամտությունը և հորդորում չխոչընդոտել այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը և տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


Արցախի Հանրապետության ոստիկանություն

դիտվել է 18070 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԳՆԱՀԱՏԵԼ, ՈՉ ԹԵ ԳՆՀԱՏԵԼ

Տեսանյութ.Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

Տեսանյութ. Լիլի Մորտոն լքում է «Women՛s club»-ը

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար