Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Որ դեպքում կփոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը

Հատուկ քննչական ծառայությունը Lragir.am-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի այսօրվա հայտարարություններին, թե Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ:

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված չէ, որ Մանվել Գրիգորյանի կալանքը անհամատեղելի է հիվանդության հետ: Եթե օրենքով սահմանված ընթացակարգերով հիմնավորվի, որ կալանքն անհամատեղելի է նրա հիվանդության հետ, այդ պարագայում կքննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը”,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:


Օրերս դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացրել էր երկու ամսով: Դրան զուգահեռ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողներին ասել է, որ բժիշկների եզրակացության համաձայն՝ ոչ միայն Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, այլ նաև հակացուցված է նրան կալանքի տակ պահելը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, ձեզ ճիշտ չեն զեկուցում, դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ, հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի՝ կալանքի պահին Մանվել Գրիգորյանն ինչպիսի հիվանդություններով էր տառապում, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդություններն ավելացել են, թե ոչ: Նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որ կյանքին վտանգ է սպառնում, թե՞ ոչ”,- ասել է փաստաբանը:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարն ասում է, որ եթե օրենքով սահմանված ընթացակարգերով հիմնավորվի, որ կալանքն անհամատեղելի է Մանվել Գրիգորյանի հիվանդության հետ, այդ պարագայում կքննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը: Բայց կալանքի վերացման հարցն այս պայմաններում արդեն Գլխավոր դատախազության իրավասության տիրույթում է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ:

դիտվել է 10436 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...