Երևան
18 / Հունվար / 2019

ԲՀԿ–ից հեռացած Լյովա Խաչատրյանը կսատարի Փաշինյանին ու նրա թիմին

ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե իմանա, որ խորհրդարանում 30 տոկոս ներկայացվածություն կունենան ընդդիմադիր առողջ ուժեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նախկին պատգամավորը հայտարարեց, որ եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրի՝ կսատարի համաժողովրդական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի թիմին։

Նախկին ԲՀԿ–ականը հայտարարեց, որ սատարելու է Փաշինյանին ու իր թիմին մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։

«Համաժողովրդական շարժմանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն պաշտպանելու եմ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, նոր կառավարության ձեւավորումը»,–ասաց նա։

Դիտարկմանը, արդյոք կհասցնե՞ն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կուսակցություն հիմնել, Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ չի հետաքրքրում կհասցնենք, թե՝ ոչ, կամ որեւէ գործող կուսակցության լոգոյով կգնանք, թե չենք գնա, դա առայժմ որոշված չէ, բացարձակ կարեւոր էլ չի։ Եթե համոզված լինեմ, որ այն 30 տոկոս քվոտան, որ Սահմանադրությունը տալիս է ընդդիմադիրներին, կլրացնեն առողջ ուժեր, միգուցե ցանկություն էլ չունենամ մասնակցելու. միակ բանը, որը կարող է ինձ դրդել որեւէ ձեւաչափով մասնակցել ընտրություններին այն է, որ լրացնենք այն 30 տոկոսի որոշ հատված, որպեսզի ոչ առողջ ուժեր չկարողանան սողոսկել խորհրդարան»։

դիտվել է 11749 անգամ

«Բանավեճից հետո դու մոտեցել ես, քո ձեռը ես սեղմել եմ…» Գագիկ Ծառուկյանը՝ «կլասիկ պատգամավորին»

Լենա Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ․ (Տեսանյութ)

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն