Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Որ ճանապարհը կընտրի Սերժ Սարգսյանը

Ներքաղաքական առաջիկա գործընթացներում ոչ պակաս ինտրիգային է դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցել չմասնակցելու հարցը։ Կուսակցությունում պաշտոնական որոշում այս պահին չունեն, հայտարարությունները միայն դատափետող են։ Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկ անգամ եւս զգուշացրել է հետ կանգնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից, եթե կա ցանկություն երկրում իրական ընդդիմություն ունենալու։ Իսկ Էդուարդ Շարմազանովը այնուամենայնիվ այն կարծիքին է, որ անկախ հանգամանքից, թե երբ կանցկացվեն ընտրությունները, ՀՀԿ-ն պետք է մասնակցի դրանց։ Շարմազանովի կարծիքով յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն եւ ամենապակասը 100 հետևորդ, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն է այս իշխանությունների միակ ընդդիմությունը, եւ հենց այդ պատճառով պետք է մասնակցեն։ Նախ դիտարկենք, թե ինչ կշահի եւ ինչ կկորցնի ՀՀԿ-ն առհասարակ մասնակցել-չմասնակցելու պարագայում եւ հատկապես, թե ընտրությունները որ օրենսգրքով են անցկացվելու։

Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրություններ անել նոր Ընտրական օրենսգրքով, որով բացառվում է ռեյտինգային ընտրակարգը, ապա ՀՀԿ-ն կարող է նույնիսկ չերազել, թե ընտրություններում կհաղթահարի անցողիկ շեմը, իսկ եթե ռեյտինգային ընտրակարգը գործի, ապա ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Ընդունենք, թե ոչ այս կուսակցությունում կան մարդիկ, որոնց ժողովուրդը այսպես կոչված «թաղային հեղինակություններ» է անվանում, որոնք նույնիսկ առանց գումարի կարող են որոշակի ընտրազանգված ապահովել։ Տարիների ընթացքում նրանց կատարած բարեգործությունները, մարդկանց օգնելը, ինչ-ինչ խնդիրներ լուծելը հաստատ որոշակի խմբերի կողմից չի մոռացվի եւ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կանցնի ապագա խորհրդարան։ Խոշոր հաշվով ՀՀԿ-ի մասնակցությունն անտրամաբանական է լինելու եւ արդարացնելու է նոր իշխանությունների ցանկացած քայլ։ Մի քանի ամիս է ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից հայտարարում է, թե ճիշտ չէ դեկտեմբերին գնալ ընտրությունների, որ դա հակասում է ժողովրդավարական պետություններում հռչակված բոլոր չափորոշիչներին, հատկապես, քաղաքական ուժերին բավարար պատրաստվելու ժամանակ չի տրվում, իսկ էյֆորիան մրցակցային մթնոլորտ չի կարող ապահովել։ Արդյունքում ունենալու ենք միակուսակցական խորհրդարան, որը տանելու է նաեւ միապետական համակարգի կայացման։ Եւ այսքանից հետո մասնակցել ընտրական գործընթացին, որին անխնա քննադատում են, կնշանակի դեմ գնալ սեփական սկզբունքներին եւ ընդունել հակառակ ճամբարից հնչող հակադարձումները։ Դրանից բացի այս դեպքում ոչ միայն ՀՀԿ-ն կարող է ջախջախիչ պարտություն կրել, այլ բոլոր այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ են ունեցել նախորդ իշխանությունների հետ։ Փաշինյանն ու իր թիմը Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով թիրախավորելու են ՀՀԿ-ին եւ յուր արբայնակներին, արդյունքում Փաշինյանի թիմը հավաքելու է ենթադրյալ ոչ թե 70, այլ ավելի շատ տոկոս ձայն։ Մյուս պարագայում՝ չմասնակցության դեպքում էլ հնարավոր է այս ուժը բաց թողնի իր վերջին հնարավորությունը եւ անհետ կորի քաղաքական երկնակամարից։ Մենք վերջին ժամանակները հաճախակի ենք ներկայացրել Հայաստանում ընդունված մի օրինաչափության մասին, որը կարող ենք պայմանականորեն անվանել «ֆորս-մաժորային պատմական հնարավորություն»։ Քաղաքական գործընթացներում հենց միայն ապրիլին մենք ականատեսը եղանք նման իրավիճակի, երբ ժողովրդի լայն զանգվածներ, որոնք մեկ տարի առաջ իրենց քվեն տվել էին ՀՀԿ-ին, համախմբվեցին Նիկոլ Փաշինյանի շուրջը եւ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Այնպես որ ֆորս-մաժորային իրավիճակներով պայմանավորված ՀՀԿ-ն կարող է թեկուզ անցողիկ շեմ հաղթահարել։

Աղբյուրը՝ hayeli.am

դիտվել է 12340 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...