Երևան
21 / Ապրիլ / 2019

Մայրապետյանին ձերբակալելու օրը խուզարկել են նախկին փոխվարչապետի տունը

Թերթը գրում է, որ իրավապահներին նոր տվյալներ են հայտնի դառնում Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի կատարած տարատեսակ հանցագործությունների մասին։

«Ժամանակ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։ Քննիչները փաստաթղթեր, տարբեր պայմանագրեր, սեփականության վկայականներ են փնտրել, սակայն չեն գտել։

«Հետքերը թերևս վաղօրոք էին մաքրվել»,- գրում է թերթը։

Ըստ պարբերականի` այդուհանդերձ, հաջողվել է տեղեկություններ ստանալ Մայրապետյանի և Արմեն Գևորգյանի համատեղ կասկածելի որոշ գործարքների մասին՝ մի քանի միլիոն դոլարի հասնող շենքերի, բիզնեսների տեսքով։

«Կասկածներ կան, որ Գևորգյանի և նրա մտերիմների անունով գրանցված ունեցվածքի մի մասը իրականում պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արմեն Գևորգյանն իր ունեցվածքի մի մասը ձևակերպել է հոր անունով»,- նշված է հոդվածում։


Թերթի տվյալով` որևէ տեղ չաշխատող ու թոշակառու նրա հայրը ներկայումս բնակվում է Հյուսիսային պողոտայում, մեկ միլիոն դոլար արժեցող բնակարանում, իսկ 2008-ին էլ մեկ միլիոն դոլարի ներդրում է արել Մայրապետյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունում։

դիտվել է 10700 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով