Երևան
20 / Ապրիլ / 2019

«Ուղղակի այս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանը՝ եղբոր ու իսկական ընկերության մասին

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում եղբոր հետ նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից խոհափիլիսոփայական գրառում կատարել։ Դերասանուհին կարծես թե կիսատության զգացողություն ունի, որ եղբայրը կողքին չէ։

«Երբ հարազատ եղբայրդ լինում է ամենամոտ ընկերդ, ում հետ խոսում ես ամեն-ամեն ինչի մասին։ Մարդիկ կարող են լինել երկերեսանի, և երբեք չես իմանում՝ դիմացինդ պարզ է քեզ հետ, թե չէ։ Ինչևէ, ժամանակի մաղը շատ կեղծավորներին մաղեց ճանապարհիցս։ Նրանց մեջ անգամ կային այնպիսիք, որ ինձ իբրև իրենց ընտանիքի անդամ էին համարում իրենց իսկ շահի համար։ Ու եթե ձայն չես հանում, թվում է իրենց, թե հիմար ես։

Ինչ եմ ուզում ասել ձեզ, սիրելիներս, երբ այնպես է ստացվում, որ ընտանիքի անդամներն են մոտ ընկերներ դառնում, այ դա է հարյուր տոկոսանոց մաքուր շփումը, որովհետև երբեք արյունը ջուր չի դառնում։ Սպարտակ, մեկ-մեկ մտածում եմ՝ ինչքան բախտավոր եմ ես, որ դու ես եղբայրս, ուղղակի էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ»,- գրել է Տաթևիկը։

 

դիտվել է 11077 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով