Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Ուշագրավ «շփումներ՝ Սարգսյանների ու Փաշինյանների միջեւ. Փաշինյանը խմել է տիկին Ռիտայի քամած հյութերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։

Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան եւ այլն։


Տիկին Ռիտան, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ եւ պահում սառնարանում։ Մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած՝ զրուցելիս են լինում, եւ, հավանաբար, սիրտները հյութ է ուզում՝ սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 91477 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...