Երևան
20 / Հունիս / 2019

«Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար». Արմեն Ավակ Ավակյան

«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմնադրամի կառուցվածքը փոքրացվելու է, ինչը կբերի մոտ 108 մլն դրամի խնայողություն՝ հաջորդ տարվա բյուջեում. «Դա մեր ցուցանիշների վրա չի ազդի, ավելի փոքր թիմով ենք աշխատելու»։

Ավակ Ավակյանն ասաց, որ 2018թ. առաջին 9 ամիսների կտրվածքով՝ 5.9 մլրդ դրամ արտահանման պայմանագիր կա. «Նախորդ տարի ամբողջական թիվը եղել է 5.7 մլրդ դրամ, իսկ այս տարի արդեն իսկ առաջին երեք եռամսյակում անցել ենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մոտ 17 մլն դոլարի ներդրում ենք ունեցել այս տարի, ակնկալում ենք ևս 25 մլն, ընդհանուր թիվը կկազմի 45 մլն դոլար։ Մեր թիրախն այս տարվա 46 մլն դոլար էր, մոտ ենք լինելու այդ թիրախին։ Մի քիչ էլ որ ագրեսիվ լինենք, այդ 46 միլիոնը հաստատ կանցնենք»։

Ցանկացած ընտրություններից առաջ ցանկացած երկրում, ըստ Ավակյանի՝ ներդրողների մոտ սպասողական վիճակ է ստեղծվում. «Հետաքրքրվողների քանակը բավականին մեծացել է հատկապես սփյուռքահայերի մոտ, բայց, բնականաբար, մինչև դա դառնում է ներդրում, մոտ 6 ամիս է տևում»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հետաքրքրությունը ո՞ր ոլորտների նկատմամբ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ ֆիքսված է երեք ոլորտ՝ IT, տուրիզմ և գյուղատնտեսություն. «Հետաքրքրություններ կան նաև դեղագործական ոլորտում։ Վերականգնողական էներգետիկան է շատ հետաքրքիր բոլորի համար. մեծ պոտենցիալ ունենք արտասահմանից ներդրումներ ներգրավելու մասով»։

Ինչ վերաբերում է հարցին, թե կոնկրետ ո՞ր ընկերություններն են ներդրումներ արել, նա հստակեցրեց, որ ռազմաարդյունաբերության ոլորտում կատարված ներդրողների մասին չի կարող խոսել. «Ես պատրաստ չեմ բանտ գնալ՝ ձեր հարցին պատասխանելու համար։ Ինչ վերաբերում է 17 մլն դոլարի ներդրումներին, ցուցակը կտրամադրենք»։

դիտվել է 31001 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ես Ձեզ հեգնելու միտում չեմ ունեցել (տեսանյութ)

Տեսանյութ․ Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացմելու. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է