Երևան
21 / Ապրիլ / 2019

Արփինե Հովհաննիսյանի եւ Պյոտր Սվիտալսկու հանդիպումը լարված է անցել

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»:

Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջեւ հանդիպումից հետո:


Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, որ խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, եւ հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու: Ու որքան էլ արտահերթ ընտրական գործընթացին չխոչընդոտելու մասին հայտարարություն եղավ, սակայն ռիսկեր կան:

Հավելենք, որ նախօրեին էլ նմանատիպ հայտարարություն էր արել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց այդ օրը` մինչ նրա հարցազրույցը, հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն հանդիպումն այդքան էլ հարթ չի գնացել, եւ դա է վկայում հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահի զայրացած տեսքն ու Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13206 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Շրի Լանկայում որոտացել է ութերորդ պայթյունը. հայտարարվել է պարետային ժամ

Երկու շատ հետաքրքիր առասպել Զատկի տոնի մասին. տեսանյութ

Անի Խաչիկյանը մայրանալուց հետո առաջին լուսանկարներն է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով