Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Հերմինե Նաղդալյանը նոր պաշտոնի է ընտրվել

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:

Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության և ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին և այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել և ներկայացվել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը և կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:

Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաև թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և ՀՀ ԱԺ ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամավճարներին և համամասնություններին վերաբերող հարցեր: Քննարկումներն անցել են հիմնականում ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արված առաջարկությունների համատեքստում: Հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ որոշվել է վերոնշյալ հարցը քննարկել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության լրացուցիչ տեղեկանքները ներկայացնելուց հետո:

Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նիստում քննարկվել են էկոլոգիական տուրիզմի, էկոլոգիական վնասի գնահատման մասին մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև էկոլոգիական քաղաքականությանը վերաբերող, կազմակերպչական և այլ հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, որի համար ներկայացված էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի թեկնածությունը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից, սակայն Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չի մասնակցել

Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մոդելային ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների կայուն և անվտանգ զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել և հաստատվել են հանձնաժողովի կողմից: Քննարկվել են նաև մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող կայուն զարգացման թեմայով ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար անցկացվելիք սեմինարի աշխատանքներին վերաբերող հարցեր:


shantnews.am

դիտվել է 33908 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...