Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Մանվելը թուրք է, անունն էլ Մահմեդ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը

ArmLife.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ArmLife.am-ը բացում է էջ, որտեղ ներկայացնելու ենք Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնում հաստատված ավազակապետական ռեժիմի մասին պատմող պատմություններ: Մեր այս նախաձեռնությանը արդեն կան արձագանքողներ: ArmLife.am-ին դիմած նամակագիր տղամարդը պատմում է, որ 2002թ. ինքը աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, այժմ նա հանգամանքների բերումով անցել է այլ աշխատանքի: Ներկայացնում ենք նրա պատմությունը առանց կրճատումների.

Մի օր երեկոյան ահազանգ ստացանք, որ Էջմիածնում մեծ քանակությամբ թռուցիկներ են տարածվել, որոնք իբրև թե հակապետական բնույթ ունեն, և վտանգում են մեր ազգային անվտանգությունը: Մեր տրամադրության տակ առկա էին այդ թռուցիկների մի քանի օրինակներ: Դրա բովանդակությունը անգիր չեմ հիշում, բայց դա կոչ էր էջմիածնեցիներին` օր առաջ քաղաքը ազատել Մանվել Գրիգորյանի բռնապետությունից: Կոչի մեջ ասվում էր, որ Մանվելը ազգությամբ հայ չէ, այլ թուրք, և նրա իսկական անունն էլ Մահմեդ է: Ասվում էր նաև, որ քրիստոնեական սրբատեղի Էջմիածինը պետք է ազատել թուրք Մահմեդից, քանի որ այդ մարդը էջմիածինցիների հետ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը գերի հայերի հետ:
Մենք օպերատիվ տեղեկություններ ստացանք, որ թռուցիկների տպագրման և տարածման գործը կազմակերպել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր հանդիսացող Հակոբ Հակոբյանը: Նա հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու համար: Ի զարմանս մեզ բոլորիս, կես ժամ անց Հակոբյանը ներկայացավ ԱԱԾ և մեր զարմանքը ավելի մեծ եղավ, երբ տեսանք, որ Հակոբյանը հագել էր բանտային զոլավոր շալվար և շապիկ: Երբ նրան հարցրեցինք, թե ինչ իմաստ ունի իր այս հագուստը, Հակոբյանը պատասխանեց, որ դրանով ինքը ուզում է ցույց տալ, որ էջմիածինցիներն են հայտնվել կալանավորի կարգավիճակում:

Մեր զրույցի ընթացքում Հակոբյանը պատմեց, թե ինչպիսի ծանր վիճակում են հայտնվել էջմիածինցիները, որ Մանվել Գրիգորյանը բացարձակ ապօրինություններ է գործում, որոնց պետական մարմինները`ոստիիկանությունը, ԱԱԾ-ն դատախազությունը չեն արձագանքում, չեն պաշտպանում մարդկանց դիմումներին, և ինքը որպես պատգամավոր որոշել է ժողովրդի աջակցությամբ լուծել քաղաքում օրինականության հաստատման հարցը:Մենք, իհարկե, տեղյակ էինք Մանվել Գրիգորյանի կողմից իրականացվող ապօրինությունների մասին, քանի որ մենք էլ էինք ստանում դիմումներ քաղաքացիներից, և անգամ պետական հաստատություններից, սակայն դրանց ընթացք տալու համար անհրաժեշտ էր երկրի բարձրագույն իշխանության համաձայնությունը, որը սակայն հովանավորում էր Մանվել Գրիգորյանին:

Մենք զգուշացրեցինք Հակոբ Հակոբյանին այլևս չզբաղվել նման գործունեությամբ, սակայն նա հայտարարեց, որ իր գործողություններում որևէ ապօրինի բան չկա, և ինքը շարունակելու է պայքարը, մինչև Էջմիածինն ու էջմիածինցիներին չազատի Մանվել Գրիգորյանի գերությունից: Ես տարիներ շարունակ հետևել եմ նրա հեռուստաելույթներին, հարցազրույցներին և իմ մեջ մտածել եմ, որ նա հավատարիմ է մնացել իր խոստմանը, և նույն հետևողականությամբ պայքարում է Էջմիածինը Մանվել Գրիգորյանից ազատագրելու: Հակոբյանը վերրջապես հասավ իր նպատակի իրագործմանը և հիմա Էջմիածինն իրոք ազատ քաղաք է: Սա բոլորի հաղթանակն է, բայց հատկապես նրանցը, ովքեր բաց ու առանց աչք թարթելու են պայքարել այս օրվան հասնելու համար:

դիտվել է 77551 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...