Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Ուշագրավ գնումներ «Սեքյուրիթի Դրիմից»

E-gov էլեկտրոնային հարթակում մեկ անձից կատարված գնումների պատկերը հաճախ անչափ ուշագրավ փաստեր է վեր հանում: Որոշ գերատեսչություններ չափից մեծ գումարներ են ծախսում, մյուսները գնումները կատարում են մեկ կամ երկու անհատ ձեռներեցներից, սակայն էլ ավելի հետաքրքիր է, երբ կառույցը, որը խախտում է արձանագրում այս կամ այն ընկերությունից, այնուհետև միլիոնների հասնող գնումներ է կատարում այդ նուն կազմակերպությունից: Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության մասին է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս կառույցը 3,124,610,000 դրամ արժողությամբ Հավատարմագրային կառավարման ծառայություններ է գնել հանրությանը քաջ հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից: Հիշեցնենք՝ այս ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ:

Սակայն խնդիրը բնավ էլ սեփականատերը չէ, այլ այն փաստը, որ նույն ոստիկանությունը ամիսներ առաջ պաշարել էր այս ընկերության գրասենյակը, այնուհետև հանրությանը ավետել, որ Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմի» միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ: Բացի այդ՝ 2017թ. կնքված պայմանագրով, ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաեւ ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: 2017թ. փետրվարից 2018թ. հունիս՝ կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում, «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

Եվ ահա, այս ընկերության հետ ոստիկանությունը այսօր էլ է շարունակում իր համագործակցությունը: Համաձայնեք՝ տարօրինակ է: Շուկայում վստահաբար կան նաև այլ ընկերություններ, այդ դեպքում՝ ինչո՞ւ հենց «Սեքյուրիթի Դրիմը»: Չի՞ նշանակում սա արդյոք, որ չնայած քրեական պատմությունների մեջ հայտնվելուն, սահմանված տուգանքներին (որոնք, ի դեպ, հայտնի չէ՝ վերադարձվել են բյուջե թե ոչ) շարունակում է պահպանել եթե չասենք մենաշնորհը, ապա՝ գերիշխող դիրքը…

դիտվել է 32451 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...