Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Գյումրիի մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

«Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Այնուհետեւ նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով եւ ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ»,– ասաց նա։

Լիլիթ Գորգինյանը հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար։

Նշենք, որ երեխաները մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Աղբյուր՝ news.am

դիտվել է 40775 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

«Հա ի՞նչ, հետո իիիինչ, չխառնիք իրար». 6-րդ դասարանի հայտնի ավագանին «Լավ երեկոյի» եթերում

Հայաստանում մոդելները բեմ բարձրացան ձիերով. (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...