Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Մեղրով քրքում. ամենահզոր հակաբիոտիկը

Քրքումն այժմ հանդիսանում է ամենալայն կիրառություն ունեցող համեմունքներից մեկը: Մարդիկ հիմնականում այն օգտագործում են խոհանոցում իր բացառիկ համի պատճառով, բայց այն կիրառվել է նաև այլընտրանքային բժշկության մեջ շատ դարերի ընթացքում: Նրա գույնն ինքնատիպ է: Մարդիկ հիմնականում այն օգտագործում են մարսողական խնդիրների, վերքերի, ստամոքսի պրոբլեմների, աննշան կտրվածքների ու ջլերի ձգումների դեպքում:

Մեղրով քրքում:

Բժիշկները չեն կարողանում բացատրել այս համադրության ուժը: Բազմաթիվ գիտական հետազոտություններ հաստատել են այն առավելությունները, որը քրքումը ցուցաբերում է մեր օրգանիզմի վրա:

Այս համեմունքը պարունակում է քրքումին անունը կրող ակտիվ միացություն, որը կարող է նվազեցնել բորբոքումը, բայց կարող է բուժել նաև մարսողության հետ կապված շատ խնդիրներ:

Որոշ փորձագետների կարծիքով` քրքումինը կարող է մարդկանց օգնել նաև կանխարգելել քաղցկեղը: Այն լի է հակասնկային ու հակաբակտերիալ հատկություններով, որոնք կարող են ձեզ օգնել բազմաթիվ տարատեսակ մանրէների դեմ պայքարում:

Հետազոտությունները հաստատում են, որ քրքումինը կարող է օգնել բջիջներին գոյատևել, կենսունակ մնալ ուժեղ բորբոքման դեպքում: Այն նաև պաշտպանում է ԴՆԹ-ն: Այն ազդեցություն է գործում մեր օրգանիզմում եղած 700 գեների վրա ու լուծում է առողջության հետ կապված 160-ից ավելի խնդիրներ: Նրա հակաբորբոքային հատկությունները կարող են ձեզ օգնել բուժել այնպիսի վիճակներ, ինչպիսին օստեոարթրիտն է: Շատ փորձագետներ պնդում են, որ քրքումը կարող է օգնել մեզ բուժել լյարդի, շնչառության, նյարդաբանական խնդիրներն ու աուտոիմունային խաթարումները:


Այն պարունակում է թուրմերոնոմ անվանումով միացություն, որը կարող է ծառայել նաև՝ որպես Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի բնական միջոց: Այն կարող է ուժեղացել մեր ուղեղի ֆունկցիան, վերականգնել ուղեղի բջիջները ու ճնշել բետա-ամիլոիդային խցանումների կուտակումներն ուղեղում: Վերջինս համարվում է Ալցհեյմերի հիվանդության հիմնական գործոններից մեկը:

Քրքումին բնորոշ շատ ուժեղ հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները կարող են օգնել քաղցկեղի շատ տեսակների բուժման գործում, ինչպիսիք են ստամոքսի, կրծքագեղձի, թոքերի, լյարդի ու հաստ աղու քաղցկեղը: Այն ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիան, քանի որ այն առողջ բջիջների վրա չի ազդում, դրանք չի վնասում, մինչ ազդում է չարորակ բջիջների վրա:

Քրքումն իր արդյունավետության բարձրակետին է հասնում, երբ համադրվում է մեղրի հետ: Այս միաձուլումը կարող է ձեզ օգնել բազմաթիվ բակտերիաների դեմ պայքարում: Դուք ձեր աղիներում և այլուր կաճեցնեք շատ օգտակար մանրէներ: Եվ այսպես, ինչ է մեզ հարկավոր անել:

Բաղադրամասերը`

1 ճաշի գդալ մանր աղացած, փոշենման քրքում, 100 գրամ մեղր:

Պատրաստման եղանակը`

Այս բաղադրիչները խառնել ապակյա տարայի մեջ:

Ընդունեք այս միջոցից 1-ական թեյի գդալ յուրաքանչյուր ժամը մեկ, եթե դուք մրսած եք կամ գրիպով հիվանդ: Երկրորդ օրը այն ընդունեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Նույն չափաբաժինն ընդունեք մյուս օրը 3 անգամ: Հավաստիացեք, որ դուք այս խառնուրդը միանգամից չեք կուլ տալիս: Այն պետք է դանդաղորեն հալչի ձեր բերանի մեջ: Այն ընդունեք մեկ բաժակ թեյով՝ լավագույն արդյունք ապահովելու համար:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

դիտվել է 16608 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...