Երևան
20 / Ապրիլ / 2019

Քաղաքացիներն ահազանգում են․ մեզ խաբված ենք զգում, սա անվստահելի ու կասկածելի ծրագիր է

«Եթե այսօր՝ ընթացքի մեջ եղած ժամանակ ծրագիրը ենթարկվում է փոփոխության, ով կարող է վստահեցնել, որ վաղը ևս չեն լինի փոփոխություններ, սա անվստահելի ու կասկածելի ծրագիր է»,-Yelaket.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ահազանգած քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով «Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրին, որը փոփոխման է ենթարկվել։

Ի՞նչ է ստացվում.  Այն ծրագիրը, որը ի սկզբանե նախատեսված էր երիտասարդ մասնագետների համար, ովքեր մեկ ու կես տարի է սպասել են իրենց բնակարանին, ծրագրում՝ փոփոխության պատճառով, այլևս չեն համապատասխանում նոր պայմաններին, որոնցից են օրինակ՝ամուսնացած չլինելը, 35 շեմը հատած լինելը:

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը տարածել է հայտարարություն, ըստ որի` Դալմա մոլի հարևանությամբ կառուցվելիք Վերածնունդ երիտասարդական ավանի բնակարանների կառուցումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, և ոչ՝ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի, որը նախատեսվում էր:

Ի դեպ՝ ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել էին «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների նախնական հերթացուցակում ընդգրկված շահառուները:

«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրի շահառու երիտասարդ մասնագետները հիմա մի նամակ են պատրաստում՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` ակնկալիքով, որ նա ինչ-որ կերպ լուծում կտա։

Երևույթը, մեղմ ասած, անհասկանլի է.  այսինքն ավանը կառուցվում է հատուկ նպատակով, բայց օգտագործվում մեկ այլ: Ուրեմն, պարտավոր ես դառնալ տվյալ իրավիճակի զոհը, որովհետև ծրագրի վրա աշխատում են այնպիսի անպատասխանատու մարդիկ, ովքեր խախտում են արդեն իսկ մշակված ծրագիրը:

Նշենք, որ yelaket.am\Ելակետ լրատվականը հետևողական է այս խնդրին և շուտով կներկայացնի տեսանյութ՝ ուղղված վերոհիշյալ հարցի պարզաբանմանը:

դիտվել է 49834 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով