Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

5 բան, որոնցից Մեգան Մարքլը ստիպված է եղել հրաժարվել արքայազն Հարիի հետ ամուսնությունից հետո

Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին այսօր նախանձում են շատ աղջիկներ ու կանայք: Եվս մեկ իրական Մոխրոտիկ, որը 37 տարեկանում գտավ իր իսկական արքայազնին, ունեցավ շքեղ հարսանիք, որին հետեւում էր ամբողջ աշխարհը…

Սակայն դքսուհի լինելն այնքան էլ հեշտ բան չէ… Այսուհետ արքայազն Հարիի կինը ստիպված է լինելու հրաժարվել մի շարք սովորություններից, որոնք նա, ինչպես շատ աղջիկներ, ժամանակին անում էր: Ներկայացնում ենք այդ բազմաթիվ արգելքներից ընդամենը 5-ը: Եթե պատրաստ եք հրաժավել դրանցից, ուրեմն դուք էլ շարունակեք երազել ձեր արքայազնի ու պալատական կյանքի մասին:)

Վերջ սելֆիներին

Ինչպես շատ դերասանուհիներ՝ Մեգան Մաւրքլն էլ էր երկրպագուների հետ հաճախ սելֆիներ անում, բայց այսօր նա ստիպված է մերժել ցանկացած սելֆիի առաջարկ:

Համաձայն The Mirror պարբերականի՝ Մեգանն արդեն մեկ անգամ ստիպված է եղել մերժել երկրպագուին՝ ասելով. «Կներեք, բայց ինձ թույլ չեն տալիս սելֆիներ անել»:

Նրան արգելվում է զբոսնել միայնակ

Այո, այսուհետ Մեգան Մարքլը ոչ մի տեղ չի կարող գնալ առանց թիկնապահների: Հիմա արդեն Մեգանի համար միայնակ այգում զբոսնելն ու մտածելը հեռավոր հուշ կլինի…

Արգելվում է օգտագործել եղունգների գունավոր լաք

Նկատած կլինեք՝ հանրային վայրերում թագուհին ու Քեմբրիջի դքսուհին միշտ բնական եղունգներով են, նույնը սպասվում է նաեւ Մեգանին: Սա շատ խիստ կանոն է: Մուգ գույնի եւ, հատկապես, արհեստական եղունգները վուլգար են համարվում՝ համաձայն թագավորական ընտանիքի էթիկայի կանոններին:

Նա այլեւս ստորագրություններ չի բաժանի

Առհասարակ, թագավորական ընտանիքի ոչ մի անդամ ձեզ ստորագրություն չի տա, քանի որ նրանց օրենսգիրքն արգելում է ստորագրել այլ մարդկանց համար՝ լինի դա թղթի, թե մարմնի վրա:

Մի անգամ երկրպագոներից մեկն արքայազն Չարլզին խնդրել է ստորագրել իր համար, սակայն արքայազնը բարեհամբույր կերպով մերժել է նրան՝ ասելով. «Կներեք, բայց ինձ թույլ չեն տալիս ստորագրել»:

Քնել միայն թագուհուց հետո

Երբ թագավորական ընտանիքի անդաները միեւնույն պալատում են գտնվում, թագուհին է որոշում, թե երբ է գալիս քնելու ժամը: Ոչ ոք իրավունք չունի գնալ քնելու, եթե թագուհին դեռ արթուն է:

Աղբյուրը՝ thesun.co.uk 

դիտվել է 10577 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը